Թույլատրող հասարակություն

Թույլատրող հասարակություն, որը նաև կոչվում է թույլատրող մշակույթ, օգտագործվում է նկարագրելու մի հասարակություն, որտեղ սոցիալական նորմերը դառնում են ավելի ազատական՝ հատկապես սեռական ազատության հետ կապված[1][2]։

Այս տերմինը հաճախ նվաստացուցիչ կերպով օգտագործվում է մշակութային պահպանողականների կողմից՝ քննադատելու այն, ինչ դիտվում է որպես ավանդական արժեքների անկում, ինչպես օրինակ՝ մինչամուսնական սեքսի ընդունումը, ամուսնալուծությունների մակարդակի աճը և ոչ ավանդական հարաբերությունների ընդունումը, ինչպիսիք են համատեղ կյանքը և համասեռամոլությունը։ Ա․Պ․ Հերբերտը համարվում էր ազդեցիկ պայմանավորված իր ամենաթողության գաղափարի՝ Անգլիայում ամուսնալուծության մասին օրենքների բարեփոխման շնորհիվ[3]։ Այն հատկապես կիրառվել է սեքսուալ հեղափոխության ժամանակ՝ 1960-ական և 1970-ական թվականներին, երբ Արևմտյան մշակույթը դեմ էր դարաշրջանի հայացքների փոփոխությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alan Petigny, The Permissive Society, America, 1941–1965 (University of Florida, 2009; 978-0-521-88896-7)
  2. John Ayto (2006). Movers and Shakers: A Chronology of Words that Shaped Our Age. Oxford University Press. էջ 172. ISBN 978-0-19-861452-4.
  3. «The Father of the Permissive Society». History Today. 2009 թ․ հունիսի 6. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.