Մուշեղ Թումասյան
հայ տնտեսագետ
(Վերահղված է Թումասյան Մուշեղից)
Մուշեղ Արամի Թումասյան (օգոստոսի 7, 1975, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2008-2011 թթ.)։
Մուշեղ Թումասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1996-2001 թթ. - աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերում։
- 2001 թ. հիմնադրել և ղեկավարել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը։
- 2001-2008 թթ. - Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների ղեկավար։ Կատարել է խորհրդատվական աշխատանքներ միջազգային կառույցների, ծրագրերի և ՀՀ կառավարության համար։
- 2008 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ[1]։ Զբաղվել է երկարաժամկետ տնտեսական քաղաքականության, արտաքին առևտրային քաղաքականության և միջազգային կառույցների հետ փոխհարաբերությունների համակարգման հարցերով։
- 2008-2011 թթ. - եղել է ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ՀՀ գլխավոր բանակցող։
- 2011 թ. փետրվարի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
- 2012 թ. - վերընտրվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ։