«Թութի-նամե» («Թութակի գիրք»), 14-րդ դարի պարսկական գրականության հուշարձան, Զիյաուդդին Նահաշաբի խրատական-հեքիաթային արձակ գիրքը՝ գրված Հնդկաստանում։

Հիմքում ընկած է շրջանակված արձակ և չափածո «Շուքասապտատի» («Թութակի յոթանասուն պատմությունները») հնդկական վիպակը, որի առաջին մշակումը կատարվել է դեռևս 11-րդ դարում։ «Թութի-նամեն» կազմված է ներածությունից և առանձին հեքիաթներից, որոնք թութակը տիրուհուն պատմում է, որպեսզի վերջինս տնից դուրս չգա և ամուսնուն չդավաճանի։

Գոյություն ունեն «Թութի-նամեի» տարբեր մշակումներ՝ ֆարսի, ուրդու, թուրքերեն լեզուներով[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան, «Վան Արյան», 2009, էջ 87