Թորոս Պապիկյան

հայ բժիշկ
Թորոս Պապիկյան
Ծնվել է1881/1887
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1915
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Պապիկյան Թորոս Աշոտի (1881/1887, Սեբաստիա - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1881/1887 թվականներին, Սեբաստիայի նահանգի Սեբաստիա քաղաքում։ Նախնական և միջանկարգ կրթությունն ստացել է Հիսու­սյան միաբանության Սեբաստիայի վարժարանում։ 1906-1910 թվականներին ուսանել է Բեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկական ֆակուլտետում։ Ուսանողության վերջին տարում ամուսնացել է մարաշցի հայտնի վաճառական Հազարապետյանի աղջկա հետ։ 1910 թվականին աշնանը վերադարձել է Սեբաստիա և բժիշկ աշխատել։ 1914 թվականին, առաջին աշխարհամարտի սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և հոսպիտալում զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականի հունիսին, ի թիվս հազարավոր հայ հայրենակիցների, ձերբակալվել ու բանտարկվել է։ 1915 թվականին սպանվել է Տրապիզոնից դուրս՝ տարագրության ճանապարհին։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուժած զոհերը, ցուցակագրուած վավերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուր քերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ. և ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սե բաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։