Թորոսի վանք, Խաղճունյաց վանք, XIII–XIV դարերի հայկական ճարտարապետական համալիր Արևմտյան Հայաստանում, Երզնկայի գավառի Բաբերդի գավառակում, Բաբերդ քաղաքից մոտ 12 կմ հյուսիս, Դոմնա գյուղի մոտ, լեռան ստորոտին։ Եղել է հայ գրչության կենտրոն։ Հիշատակվում է XIV դ. հայերեն մի շարք ձեռագրերում։

Թորոսի վանքից քիչ վերև գտնվում է Խաղճանյանց ս. Աստվածածին վանքը։ Երկու վանքերը երբեմն համարվում են կրոնական մեկ միավոր և անվանվում են Խաղճանյանց ս. Աստվածածին և ս. Թեոդորոս։ XX դ. սկզբին վանքը լքված էր և ավերակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 210