Թովմա Մինասենց
Թովմա (Թումա) Մինասենց նաև Թովմա Աղթամարցի (անհայտ[1] - 1455), վարդապետ, մատենագիր, գրիչ, պատմիչ, երգիչ, նկարիչ և ծաղկող։ Եղել է Աղթամարի վաքի միաբաններից։ Ստեղծագործել է Դավիթ Գ և Զաքարիա (մեծն) կաթողիկոսների ժամանակ։ Զբաղվել է նաև երաժշտությամբ։ Սիմեոնի և Արղունի որդին։ Ուսանել է հորեղբոր՝ Մկրտիչ Կրոնավորի և քեռու՝ Թումա Միակյացի մոտ՝ Աղթամարում։ Այնուհետև դարձել է նույն վանքի միաբան, ձեռնադրվել աբեղա, ապա՝ վարդապետ։ 1420 թվականիցից մինչև մահը գրչության արվեստ է ուսուցանել տեղի դպրոցում՝ վայելելով մեծ համբավ։ Միաժամանակ ընդօրինակել ու ծաղկել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 10-ից ավելին (Ավետարաններ, Գանձարան, ճաշոց, Մաշտոց, Նարեկ) պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1428 թվականի և 1444 թվականի Ավետարանները պարունակում են թեմատիկ մանրանկարներ։ Գծանկարը փոքր-ինչ անմշակ է, գուներանգը՝ վառ, սակայն պարզ միջոցներով Թովմա Մինասենցը հասել է բովանդակության դիպուկ արտահայտման։ Թովմա Մինասենցը շարունակել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդները։ Ընդօրինակած և ծաղկած ձեռագրերում Թովմա Մինասենցը թողել է նաև ուշագրավ հիշատակություններ, որոնցում կարևոր վկայություններ կան 1419—1452 թվականներին Հայաստանի հարավում կատարված անցքերի, Թիմուրյանների, Կարա-Կոյունլուների մղած կռիվների մասին և այլն։
Թովմա Մինասենց | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1455 |
Մասնագիտություն | գրող |
Գերդաստանը
խմբագրելԹովմա Մինասենցի գերդաստանի մասին տեղեկությունները պահպանվել ձեռագիրների հիշատակարաններում.
- հայրը՝ Սիմեոն (Սիմէոն)
- մայրը՝ Արղուն
- քեռին՝ Թումա Միայնակյաց (Թումա միակեց)
- հորեղբայրը՝ Վարդան, որդին՝ Մկրտիչ կրոնավոր
- քույրեր՝ Անղալատ, Ոսկիտիկին, Էմնա խաթուն
- Ոսկիտիկին քրոջ ամուսին՝ Խաչիկ (Խաչատուր)
- քրոջ որդիներ՝ Ներսես աբեղա (հետագայում դարձավ եպիսկոպոս) և Հայրապետ կրոնավոր
- Էմնայի որդիներ՝ Հայրապետ աբեղա և Ներսես եպիսկոպոս, Ստեփանոս Դ (1465-1489)
Գրականություն
խմբագրել- ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ. Լ. Խաչիկյան), մաս 1-2, Երևան, 1955-1958։
Զաքարիա Բ Նահատակ Աղթամարի կաթողիկոս (1369–1393) († 1393) | Դավիթ Գ Աղթամարի կաթողիկոս (1393–1433) († 1433) | Թումա Միայնակյաց († ) | Արղուն († ) | Սիմեոն († ) | Վարդան († ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թովմա Մինասենց վարդապետ († 1455) | Էմնա խանում († ) | Գուռջիբեկ († ) | Անղալատ (†) | Ոսկիտիկին († ) | Մկրտիչ կրոնավոր († ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ստեփանոս Դ Տղա Աղթամարի կաթողիկոս (1465–1489) († 1489) | Ներսես եպիսկոպոս († ) | Հայրապետ գրիչ († ) | Հայրապետ գրիչ († ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 202)։ |