Թովմա (Թումա) Մինասենց նաև Թովմա Աղթամարցի (անհայտ[1] - 1455), վարդապետ, մատենագիր, գրիչ, պատմիչ, երգիչ, նկարիչ և ծաղկող։ Եղել է Աղթամարի վաքի միաբաններից։ Ստեղծագործել է Դավիթ Գ և Զաքարիա (մեծն) կաթողիկոսների ժամանակ։ Զբաղվել է նաև երաժշտությամբ։ Սիմեոնի և Արղունի որդին։ Ուսանել է հորեղբոր՝ Մկրտիչ Կրոնավորի և քեռու՝ Թումա Միակյացի մոտ՝ Աղթամարում։ Այնուհետև դարձել է նույն վանքի միաբան, ձեռնադրվել աբեղա, ապա՝ վարդապետ։ 1420 թվականիցից մինչև մահը գրչության արվեստ է ուսուցանել տեղի դպրոցում՝ վայելելով մեծ համբավ։ Միաժամանակ ընդօրինակել ու ծաղկել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 10-ից ավելին (Ավետարաններ, Գանձարան, ճաշոց, Մաշտոց, Նարեկ) պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1428 թվականի և 1444 թվականի Ավետարանները պարունակում են թեմատիկ մանրանկարներ։ Գծանկարը փոքր-ինչ անմշակ է, գուներանգը՝ վառ, սակայն պարզ միջոցներով Թովմա Մինասենցը հասել է բովանդակության դիպուկ արտահայտման։ Թովմա Մինասենցը շարունակել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդները։ Ընդօրինակած և ծաղկած ձեռագրերում Թովմա Մինասենցը թողել է նաև ուշագրավ հիշատակություններ, որոնցում կարևոր վկայություններ կան 1419—1452 թվականներին Հայաստանի հարավում կատարված անցքերի, Թիմուրյանների, Կարա-Կոյունլուների մղած կռիվների մասին և այլն։

Թովմա Մինասենց
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1455
Մասնագիտությունգրող

Գերդաստանը խմբագրել

Թովմա Մինասենցի գերդաստանի մասին տեղեկությունները պահպանվել ձեռագիրների հիշատակարաններում.

  • հայրը՝ Սիմեոն (Սիմէոն)
  • մայրը՝ Արղուն
  • քեռին՝ Թումա Միայնակյաց (Թումա միակեց)
  • հորեղբայրը՝ Վարդան, որդին՝ Մկրտիչ կրոնավոր
  • քույրեր՝ Անղալատ, Ոսկիտիկին, Էմնա խաթուն
  • Ոսկիտիկին քրոջ ամուսին՝ Խաչիկ (Խաչատուր)
  • քրոջ որդիներ՝ Ներսես աբեղա (հետագայում դարձավ եպիսկոպոս) և Հայրապետ կրոնավոր
  • Էմնայի որդիներ՝ Հայրապետ աբեղա և Ներսես եպիսկոպոս, Ստեփանոս Դ (1465-1489)

Գրականություն խմբագրել

  • ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ. Լ. Խաչիկյան), մաս 1-2, Երևան, 1955-1958։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Զաքարիա Բ Նահատակ
Աղթամարի կաթողիկոս (1369–1393)
( 1393)
 
Դավիթ Գ
Աղթամարի կաթողիկոս (1393–1433)
( 1433)
 
 
 
Թումա Միայնակյաց

( )
 
Արղուն

( )
 
Սիմեոն

( )
 
 
 
 
 
 
 
 
Վարդան

( )
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թովմա Մինասենց
վարդապետ
( 1455)
 
Էմնա խանում

( )
 
Գուռջիբեկ

( )
 
Անղալատ

()
 
Ոսկիտիկին

( )
 
Մկրտիչ
կրոնավոր
( )
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ստեփանոս Դ Տղա
Աղթամարի կաթողիկոս (1465–1489)
( 1489)
 
 
Ներսես
եպիսկոպոս
( )
 
 
Հայրապետ
գրիչ
( )
 
 
Հայրապետ
գրիչ
( )
 

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 202