Թովմաս Կետիկյան
հայ բանասեր, թարգմանիչ
Թովմաս Կետիկյան (սեպտեմբերի 13, 1876, գ. Կրման, Խոտորջուրի գավառ, Արևմտյան Հայաստան - մայիսի 13, 1915, Կարին), հայ բանասեր, թարգմանիչ։
Թովմաս Կետիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1876 |
Ծննդավայր | գ. Կրման Խոտորջուրի գավառ Արևմտյան Հայաստան |
Մահացել է | մայիսի 13, 1915 |
Մահվան վայր | Կարին |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր, թարգմանիչ |
Կենսագրություն
խմբագրել1893 թվականից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, 1895 թվականին դարձել միաբանության անդամ։ 1901-1906 թվականներին խմբագրել է «Հանդես ամսօրյա»-ն։ Ուսուցիչ է եղել Պոլսի և Կարինի Մխիթարյան վարժարաններում։ Կետիկյանը հոդվածներ է տպագրել «Հանդես ամսօրյա»-ում («Պարսից աշխարհը ըստ Մտոյն Մովսիսի Խորենացվո Աշխարհագրութեան», 1902 թվական, JSP 12, «Ծաղկեփունջ», 1904 թվական)։ Կատարել է թարգմանություններ գերմաներենից (Հ. Մարկվարտ, «Հայ բդեաշխք», 1903 թվական, Հ. Պետերսոն, «Հայերեն և դրացի լեզուները», 1907 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 389)։ |