Թոռներ (հուշագրություն)
Թոռներ (թուրքերեն՝ Torunlar), Ֆեթհիյե Չեթինի և Այշե Գյուլ Ալթընայի Հայոց ցեղասպանության մասին հուշագրությունը, որտեղ ներկայացված են 1915 թվականին կամ էլ դրանից առաջ իսլամացված, ձուլված Անատոլիայի հայ երեխաների պատմությունները։
Թոռներ թուրքերեն՝ Torunlar | |
---|---|
![]() Շապիկին` անհայտ ընտանիքի լուսանկար | |
Հեղինակ | Ֆեթհիյե Չեթին Այշե Գյուլ Ալթընայ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հուշագրություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | թուրքերեն |
Լեզու | հայերեն |
Էջեր | 278 |
Հրատարակման տարեթիվ | 2011 |
Թարգմանիչ հայերեն | Լիլիթ Գասպարյան |
ԳՄԴ | 63,3 (2Հ)+84 Հ-4 |
Հեղինակների մասին Խմբագրել
Ֆեթհիյե Չեթին Խմբագրել
Ֆեթհիյե Չեթինը ծնվել է Մադենում։ Տարրական, միջնակարգ կրթություն ստացել է Մահմուդիյեում, Մադենում և Էլյազիգում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի, Մարդու իրավունքների պաշտպանության գործադիր կոմիտեի անդամ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի խոսնակը։
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է։
Այշե Գյուլ Ալթընայ Խմբագրել
Մանկությունը անցել է Դիարբեքիրում, երիտասարդությունը՝ Ստամբուլում։ Ուսանել է քաղաքագիտություն և հասարակագիտություն Բողազջը համալսարանում։ Մշակութային մարդաբանության դոկտորի կոչում է ստացել ամերիկյան Դյուկ համալսարանում։ Սաբանջ համալսարանում դասավանդում է մարդաբանություն և մշակութաբանություն։ Հեղինակել է «Հայրենիք-ազգ-կանայք» (llestim, 2000), «Ռազմական ազգի ֆիլմը։ Միլիտարիզմը, գենդերականությունը և կրթությունը Թուրքիայում» (Palgrave Macmillan, 2004), «Էբրու. մշակութային բազմազանության արտացոլումը» (Metis, 2007), «Այսպես գեղեցիկ եմ» (Հյուլյա Ադակի, Էսին Դյուզելի և Նիլգյուն Բայրաքթարի համահեղինակությամբ, sel, 2008) գրքերը։ Այշե Գյուլ Ալթընայի «Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունը» (Յեշիմ Արատի համահեղինակությամբ, 2007) աշխատությունը 2008 թվականին արժանացել է «PEN Դույգու Ասենա» մրցանակին։
Գրքի մասին Խմբագրել
«Թոռներ» գրքում 1915 թվականին կամ էլ դրանից առաջ իսլամացված, ձուլված Անատոլիայի հայ երեխաների պատմություններն են։ Գիրքը վկայությունների ժողովածու է, որում մարդիկ պատմում են իրենց ապրած ողբերգական զգացումները, երբ տարիներ անց պարզել են իրենց մեծ մայրերի հայկական արմատների փաստը։ Իրենք մարդիկ են, որոնք ինչ որ կերպ դարձել են Ցեղասպանության զոհ[1][2]։ Հեղինակները գրքում ամբողջացրել են 24 պատմություն։
Մեջբերումներ գրքի մասին Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Թոռների» շնորհանդեսը
- ↑ «Ինքնությունը կորցրած հայերի պատմությունը` թոռների շուրթերով. «Ազգ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-02-19