Թոմի Գան (անգլ.՝ Tommy Gunn, ծնվ.՝ 1967 թ. մայիսի 13, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պոռնոգրաֆիկ դերասան։

Թոմի Գան
անգլ.՝ Tommy Gunn
Ծնվել էմայիսի 13, 1967(1967-05-13)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՉերի Հիլ, Քեմդեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և կասկադյոր
Ամուսին(ներ)Ռիտա Ֆալտոյանո և Շինա Հայաթ
Պարգևներ և մրցանակներ
tommygunn.com

Կենսագրություն խմբագրել

Թոմի Գանը ծնվել է 1967 թվականի մայիսի 13-ին Նյու Ջերսիում, ԱՄՆ։ Իր երիտասարդության տարիներին նա զբաղվել է բոդիբիլդինգով, որից հետո մասնակցել է տեղի բարերից մեկում անցկացվող սեքսուալ մարմին մրցույթին, սակայն հանդիպելով մի մարդու ով նրան առաջարկում է դառնալ մերկապարող, Թոմին որոշում է թողնել մրցույթը։ Ավելի քան 10 տարի գիշերային ակումբներում նա աշխատում է որպես մերկապարող։

2004 թվականի փետրվարին նա սկսում է պոռնո դերասանի կարիերան և արդեն հաջորդ տարի AVN մրցանակաբաշխությունում ճանաչվում է լավագույն նորեկ դերասան։ 2006-ին նույն մրցանակաբաշխությունում Ծովահեններ ֆիլմում մարմնավորած իր դերի համար նա ստանում է լավագույն աջակցող դերասանի մրցանականը, իսկ 2007-ին ճանաչվում է տարվա դերասան։

2009 թվականի օգոստոսին թողարկվում է 130 րոպե տևողությամբ նրա սեփական պոռնո ֆիլմը, որտեղ նա կատարում է դերասանի և ռեժիսորի աշխատանք[2]։

2011-ին XBIZ մրցանակաբաշխությունում նա ճանաչվել է տարվա լավագույն դերասան կոչմանը։

Բացի պոռնոգրաֆիկ ֆիլմերից, Թոմին նաև նկարահանվել է մի քանի այլ ժանրի ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2010 թվականին նա նկարահանվել է «Անտուրաժ» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի սերիաներից մեկում[3]։ 2013-ին նա ստացել է մի փոքրիկ դեր ռեժիսոր Դևիդ Հեյթերի Wolves սարսափ ժանրի ֆիլմում։

2012 թվականին Թոմին բացեց իր սեփական ներքնազգեստի հավաքածուն։

Անձնական կյանք խմբագրել

2005-ից 2008 թվականը Թոմին ամուսնացած է եղել պոռնո դերասանուհի Ռիտա Ֆալտոյանոյի հետ։

Մրցանակներ խմբագրել

  • 2005 AVN Award - Լավագույն նորեկ
  • 2006 AVN Award - Լավագույն աջակցող դերասան
  • 2006 AVN Award - Լավագույն զույգերի սեքս
  • 2007 AVN Award - Տարվա դերասան
  • 2007 AVN Award - Լավագույն օրալ սեքս
  • 2007 AVN Award - Լավագույն խմբակային սեքս
  • 2007 AVN Award - Լավագույն POV սեքս
  • 2011 XBIZ Award - Տարվա դերասան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adult Film Index — 2022.
  2. Alison Hart (2009 թ․ սեպտեմբերի 23). «Tommy Gunn Interview». pornochromatic. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23–ին-ին.
  3. Ariana Rodriguez (2010 թ․ հունիսի 29). «Porn Star Tommy Gunn Lands Role on 'Entourage' - XBIZ Newswire». XBIZ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել