Թոմաս Ռագգլզ Պինչոն-կրտսեր

Թոմաս Ռագլզ Փինչոն-կրտսեր (անգլ.՝ Thomas Ruggles Pynchon, Jr., մայիսի 8, 1937(1937-05-08)[1][2][3][…], Գլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, XX դարի երկրորդ կեսի հետմոդեռնիզմի գրականության գլխավոր ներկայացուցիչներից։ Ֆոլքներյան մրցանակակիր լավագույն մուտքի համար (1963), Ազգային գրքի մրցանակակիր (1973)[7]։

Թոմաս Ռագգլզ Պինչոն-կրտսեր
Ծնվել էմայիսի 8, 1937(1937-05-08)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրԳլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան (հունիս 1959) և Oyster Bay High School? (1953)
Գիտական աստիճանԲակալավր (հունիս 1959)
ԱշխատավայրԲոինգ[4]
Պարգևներ
Изображение автографа
 Thomas Pynchon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Ռագլզ Փինչոն-կրտսերը ծնվել է 1937 թվականի մայիսի 8-ին՝ Նյու-Յորք նահանգի Լոնգ Այլենդի հյուսիսային ափին, Գլեն-Կով ոչ մեծ քաղաքում[8]։ 1953 թվականին դպրոցն ավարտելուց հետո Փինչոնն ընդունվում է Կոռնելի համալսարան, որտեղ ուսանում է կիրառական ֆիզիկա։ Ուսումնառության երկրորդ տարում նա հեռանում է համալսարանից և մեկնում է ծառայելու ԱՄՆ ռազմածովային ուժերում։ 1957 թվականին վերադառնալով Կոռնել՝ Փինչոնը սկսում է ուսանել անգլիական գրականության։ Բացառված չէ, որ նա հաճախել է Վլադիմիր Նաբոկովի դասախոսություններին, ով այդ ժամանակ դասավանդում էր այդտեղ, թեպետ իր հարցազրույցներից մեկում[9] Նաբոկովը վստահեցնում էր, որ չի հիշում նման ուսանողի։ Իր առաջին պատմվածքը՝ «Թույլ անձրևը» Փինչոնը հրատարակում է Cornell Writer տեղական հրատարակչությունում՝ 1959 թվականի մայիսին, նույն թվականի հունիսին նա ստանում է բակալավրի աստիճանն ու ավարտում համալսարանը։

1960 թվականից մինչև 1962 թվականը Փինչոնն աշխատում է Սիեթլում՝ Բոինգ ընկերության համար կազմելով տեխնիկական փաստաթղթեր։ Այս ժամանակաշրջանում նա հրատարակում է մի քանի պատմվածքներ ու ակտիվորեն աշխատում է իր առաջին՝ «V.» սիրավեպի համար։ 1963 թվականին հրատարակելով գիրքը՝ Փինչոնը ստանում է Ֆոլքներյան մրցանակ լավագույն մուտքի համար, և այն 25-ամյա գրողին բերում է ամերիկյան գրականության առաջին շարքեր։ Փինչոնը հեռու է հանրային կյանքից։ Հայտնի են միայն նրա մի քանի լուսանկարները, որոնք արվել են երիտասարդության տարիներին (1950-ական թվականներ), իսկ ավելի ուշ ժամանակաշրջանի ոչ մի պաշտոնական և հավաստի լուսանկար գոյություն չունի։

2002 թվականին էկրանավորվել է «Թոմաս Փինչոն։ Ճանապարհորդություն դեպի Պ․-ի գիտակցություն» փաստագրական ֆիլմը, որի հեղինակները փորձել են երևան հանել խորհրդավոր հեղինակի անձնավորությունը։ 2004 թվականին Թոմաս Փինչոնն իր ձայնը հնչեցրել է «Սիմփսոններ» մուլտսերիալի երկու դրվագներում։ Գրողի ձայնը կարելի է նաև լսել 2009 թվականի Բնածին արատ սիրավեպի պաշտոնական թրեյլերում։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր
Պատմվածքներ
  • Դանդաղ սովորող / Slow Learner (early stories) (1984)
  • Մանր անձրև / The Small Rain (1959, рус. перевод: 2000)
  • Low-lands (1960, рус. перевод: 2000)
  • Էնտրոպիա / Entropy (1960, рус. перевод: 1996)
  • Վարդի տակ / Under the Rose (1961, рус. перевод: 2000)
  • The Secret Integration (1964, рус. перевод: 2000)
  • Mortality and Mercy in Vienna (1959, рус. перевод: 2016)
Էսսեներ
  • A Journey Into the Mind of Watts (1966)
  • Is it O.K. to Be a Luddite? (1984, рус. перевод: 2017)
  • Nearer My Couch To Thee (1993, рус. перевод: 1996)
  • Hallowe’en Over Already? (1999)
  • The Evolution of the Daily Show (2006)
Պատանեկան
  • Voice of the Hamster (1952-53, рус. перевод: 2018)
  • Ye Legend of Sir Stupid and the Purple Knight (1953)
  • The Boys (1953)
  • Minstrel Island (1958)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. (unspecified title)doi:10.1017/9781108683784
  5. https://www.washingtonpost.com/archive/lifestyle/1988/07/19/macarthur-grants-to-31/b81f08bc-2b01-4a30-a6a4-c9c111df997d/
  6. https://www.nationalbook.org/books/gravitys-rainbow/
  7. «National Book Awards 1974». National Book Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. Inger H. Dalsgaard, Luc Herman, Brian McHale The Cambridge Companion to Thomas Pynchon. — Cambridge University Press, 2012. — 213 с. — ISBN 978-0-521-76974-7
  9. Набоков В. В. Собр. соч. в 5 томах. Т. 3. СПб.: Симпозиум, 1997, с. 604

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել