Թող միշտ լինի արևը
«Пусть всегда будет солнце» (թարգմ.՝ «Թող միշտ լինի արևը»), Արկադի Օստրովսկու երգը՝ գրված Լև Օշանինի բանաստեղծության հիման վրա։
«Թող միշտ լինի արևը» | |
---|---|
Մայա Կրիստալինսկայա և Տամառա Միանսարովաի երգը | |
Լեզու | ռուսերեն |
Հեղինակ | Լև Օշանին |
Կոմպոզիտոր | Arkady Ostrovsky? |
Առաջին անգամ կատարվել է 1962 թվականի հուլիսին Համամիութենական ռադիոյի «С добрым утром!» հաղորդման ժամանակ, որը վարում էր Մայա Կրիստալինսկայան։ Երգն առավել հայտնի է դարձել Թամարա Միանսարովայի կատարմամբ, որն այդ երգով հաղթել է Հելսինկիի երիտասարդության և ուսանողների VIII համաշխարհային փառատոնում (1962 թվականի հուլիսի 27-օգոստոսի 5) և Սոպոտի երգի միջազգային փառատոնում (1963)։
Ստեղծման պատմություն
խմբագրելԲանաստեղծ Լև Օշանինը գրել է երգի բառերը, երբ պատահաբար տեսել է նկարիչ Նիկոլայ Չարուխինի պաստառը «Թող միշտ լինի երկինքը։ Թող միշտ լինի արևը» (ռուս.՝ «Пусть всегда будет небо! Пусть всегда будет солнце!») մակագրությամբ[1][2]։ Չարուխինը 1961 թվականին ստեղծել է այդ պաստառը քառամյա Կոստյա Բարաննիկովի ասած քառատողի տպավորության տակ, որին հենց նոր էին բացատրել, թե ինչ է նշանակում «միշտ».
Թող միշտ լինի արևը,
Թող միշտ լինի երկինքը,
Թող միշտ լինի մայրիկը,
Թող միշտ լինեմ ես։Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я.
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
«Пусть всегда будет солнце» երգը | |
Թ. Մաինսարովայի կատարմամբ | |
Միխայիլ Չեռնիգովսկու ղեկավարությամբ Մուրմանսկի շրջանի մանկական երգչախմբի և փողային նվագախմբի կատարմամբ | |
«Непоседы» անսամբլի կատարմամբ |
Այս քառատողը հրատարակվել է դեռևս 1928 թվականին «Մայրենի լեզուն և գրականությունը աշխատանքային դպրոցում» (ռուս.՝ «Родной язык и литература в трудовой школе») ամսագրում՝ մանկական հոգեբանության հետազոտող Կ. Սպասկայայի հոդվածում։ Այնուհետև այս բանաստեղծությունը հայտնվել է Կոռնեյ Չուկովսկու «Երկուսից հինգը» (ռուս.՝ «От двух до пяти») գրքում։
Այլ փաստեր
խմբագրել1964 թվականին Բյորն Ուլվեուսը և Hootenanny Singers խումբը թողարկել են «Gabrielle» երգը (տեքստը պատմում է ծովային ճանապարհորդության և բաժանման մասին) շվեդերեն և անգլերեն լեզուներով՝ գրված նույն մեղեդու վրա, որը հիթ է դարձել Սկանդինավիայի երկրներում. որպես հեղինակ նշվել է՝ Stig Rossner և Bengt Thomas[3][4]։
Երգի ռեմիքսը հիմք է հանդիսացել Warpath բջջային խաղի 5 րոպեանոց թրեյլերի համար[5][6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Խճանկար Նովոոզյորնեում (Ղրիմ)
-
Երգի տեքստից բառեր Լև Օշանին հայրենի Ռիբինսկ քաղաքում գտնվող դպրոցի պատին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Чарухин Николай Петрович». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Плакат». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Hootenanny Singers - Hootenanny Singers Bästa». Discogs. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Discogs.com: Hootenanny Singers — «Hootenanny Singers II» (1964, LP)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 32 (օգնություն) - ↑ «Warpath - Official Live Action Cinematic Trailer» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
- ↑ arsherkao. — Интервью режиссера и сценариста ролика.«WARPATH "SHOWDOWN", analysis of creative ideas». www.bilibili.com (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
Գրականություն
խմբագրել- Соболева, Галина Жизнь в песне. Аркадий Островский. — М.: Мелодия, 1971. — 83 с.