Կարինե Հակոբի Թոխունց, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ[1], ուլտրաձայնային հետազոտության մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ պրոֆեսոր, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի Ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար, «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ» հայկական ասոցիացիայի նախագահ, «Արագիլ» բարեգործական հիմնադրամի բժշկական փորձագետ, Ռեպրոդուկտիվ բժշկության հայակական ասոցիացիայի փոխնախագահ[2][3][4][5]։

Կարինե Թոխունց
Ծնվել էօգոստոսի 31, 1954 (69 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵՊԲՀ
Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց
ՊաշտոնԵՊԲՀ պրոֆեսոր
Ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար
ԱնդամակցությունISUOG դեսպան

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատել է Երևանի տարբեր հիվանդանոցներում և «Պրոմեթեյ» բժշկական կենտրում

Ներկայումս Ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում

«Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ

Անդամակցություններ խմբագրել

  • Հայաստանի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի 061 մասնագիտացված գիտխորհրդի անդամ
  • «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ» հայկական ասոցիացիայի նախագահ
  • Վերարտադրական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ
  • «Վերարտադրողական առողջության արդի տեսանկյունները» 7-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ` պրոֆեսոր Ֆրիդմանի մասնակցությամբ (Ֆրանսիա)
  • «Վերարտադրողական առողջության արդի տեսանկյունները» 8-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ
  • «Վերարտադրողական առողջության արդի տեսանկյունները» 9-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ
  • «Վերարտադրողականության դերը դեմոգրաֆիկ ցուցանիշի բարելավման գործում» 10-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ
  • «Արագիլ» բարեգործական հիմնադրամի խնամակալական խորհրդի անդամ
  • Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտությունների միջազգային միության դեսպան (ISUOG AMBASSADOR)[6]

Գիտական աշխատանքներ խմբագրել

90-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, այդ թվում` նաև արտասահմանյան պարբերականներում[7]։

Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի և գենիտալ էնդոմետրիոզի համակցված ձևի կլինիկա-ախտորոշիչ չափանիշներ» թեմայով։

Դոկտորական ատենախոսություն` «Վերարտադրողական համակարգի պաթոլոգիա` ըստ նորմագոնոդոտրոպինային ձվարանային անբավարարության տեսակի (համաճարակաբանական բաղադրիչ, էթիոպաթոգենեզ, կլինիկական դրսևորումներ, ախտորոշում, բուժման սկզբունքներ)» թեմայով[2][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանում ամեն 7-րդ զույգը տառապում է անպտղությամբ. Կարինե Թոխունց | Epress.am». 2012 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «Կարինե Հակոբի Թոխունց». www.doctors.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. ««Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց». www.online-apteka.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. ««Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց». med-practic.com. 28.10.2013.
  5. «Բժ. Կարինե Թոխունց (Գինեկոլոգ)». www.topdoctors.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. ysmu-admin (2023 թ․ հուլիսի 31). «Պրոֆեսոր Կարինե Թոխունցը՝ ISUOG դեսպան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «Կարինե Թոխունց». med-practic.com.
  8. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.