Թոդոսի խաչքար (Քարադարան)
Թոդոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակում՝ Քարադարանում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (9.6/32.12)[1]։
![]() Թոդոսի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Սիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակ՝ Քարադարան։ |
Սկզբնական տեղադրություն | Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի հյուսիսային եզրին, բարձունքի վրայի գերեզմանոց։ |
Ներկա տեղադրություն | Խաչքարը տեղափոխվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակ՝ Քարադարան։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Նվիրված է պատ։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուներն են Նուրփաշն ու Գորգիկ եղբայրները։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1420 թվական |
Երկարություն | 88 սմ |
Լայնություն | 15 սմ |
Բարձրություն | 171 սմ |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
![]() |
Տեղադրություն
խմբագրելԽաչքարը նախկինում գտնվում էր Անգեղակոթ գյուղի հյուսիսային եզրին, բարձունքի վրայի գերեզմանոցում։ Ներկույմս խաչքարը տեղափոխվել է Սիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակ՝ Քարադարան։
Նկարագրություն
խմբագրելԽարքարի չափերն է 1.71x0.82-0.88x0.15 մետր։ Թույլ շեշտված քիվի կենտրոնում ունի խաչաքանդակ, հիմնախաչը ներառված է հիմքում ուղղանկյուն, վերևում սրածայր խորանում. հորիզո նա կան խա չա թևերի վերնամասում խաղողի զույգ ողկույզներ են, իսկ ար մավազարդի ելուստներն ավարտվում են խաչեր պարզած զույգ ձեռքերի տեսքով (խաչ բուռ)։ Խաչքարի ստորին մասը հարդարված է 8 ու 6 թերթանի վարդյակներով և հավերժության խորհրդանիշով[2]։
Վիմական արձանագրություն
խմբագրելԱնկանոն փորագրությամբ աչքի ընկնող արձանագրությունը զբաղեցնում է խաչքարի արտաքին գրեթե ողջ մակերեսը, 16 տող[3].
ՅԱՆՈՒՆ ԱՅ, ԵՍ՝ ՆՈՒՐՓԱՇ ԵՒ ԳՈՐԳԻԿ ԴԵՌԱՅԲՈՅՍ ՏՂԱՅՔ, ԿԱՆԿՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ Ի ՓՐԿՈՒԹԻ[ՒՆ] ՀՕՐ ՄԵՐ՝ ԹԱԴՈՍԻՆ, ՀՕՐԵՂԲԱՒՐ՝ ՏՐ ՄԿՐ[Տ]ՉԻՆ ԵՒ ՄՕՐ ՈՒ ԴՕՆԴԻՇԻՆ, ՈՎ ԿԱՐԴԱՅՔ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՍ ԹՎ[ԻՆ]:ՊԿԹ: (1420):
Համաձայն արձանագրության՝ դեռևս երիտասարդ Նուրփաշն ու Գորգիկը 1420 թվականին խաչքար են կանգնեցրել իրենց ծնողների, ինչպես նաև հորեղբայր տեր Մկրտչի և Դոնդիշի հոգիների փրկության համար։
Այլ տեղեկատվություն
խմբագրել- Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում խաչքարը սխալմամբ թվագրված է 1459 թվականով։
- Հրաչյա Պետրոսյանը Նուրփաշ անձնանունը կարդացել է Նուրփայ, Դոնդիշը՝ Դորդիշ։ Հիշատակված Նուրփաշ և Դոնդիշ անձնանուններն ինքնին հետաքրքիր են. Նուր առաջին բաղադրիչով անունները հատկապես 15-րդ դարում հաճախադեպ են, օրինակ՝ Նուրայ, Նուրբակի, Նուրջահան, Նուրխաթուն, Նուրմէլիք, Նուրպէկ և այլն, իսկ Նուրփաշը, ըստ էության, Նուրիփաշա իգական անձնանվան կրճատ ձևն է. այն հիշատակում է նաև Հր. Աճառյանը՝ վկայված 1493 թվակիր Ավետարանի հիշատակարանում՝ իբրև ձեռագրի պատվիրատու[4]։ Դոնդիշ իգական անձնանուն քանիցս վկայված է 15-րդ դարի մատենագրության մեջ. 1458 թվակիր Սաղմոսարանի հիշատակարանում կարդում ենք, որ Զաքարե վարդապետը Խառաբաս տավանքի Իգնատիոս կրոնավորին պատվիրել է գրել և նկարազարդել գրչագիրը՝ իր, եղբորորդի Մկրտիչ սարկավագի, մայր Դոնդիշի և այլոց օգտագործման և հիշատակի համար.
«ես՝ նուաստ և ներգևեալ ոգի՝ պիտականուն Զաքարէ վարդապետ, ետու գրել և ոսկեզաւծ ծաղկազարդ նկարել զՍաղմոսա րանս, զՊատարագամատոյցս և զԱղաւ թամատոյցս ի վայե լումն անձին իմոյ, և եղբաւրորդւոյն իմոյ Մկրտիչ սարկաւագի, և մօրն Դաւնդիշի...[5] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հասրաթյան Մ. Ս., Տեղ գյուղի միջնադարյան հուշարձանները, «Պատմա-հնագիտական ուսումասիրություններ», Եր., 1985, էջ 242, աղ. 1
- ↑ Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Եր., 2008, էջ 197
- ↑ Աճառյան Հր., Հայոց անձնանունների բառարան, հատ. Դ., Եր., 1948, էջ 96։
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատ. Բ., կազմեց` Խաչիկան Լ., Եր., 1958, էջ 100, N 135: Դոնդիշ անձնանունը վկայված է նաև նույն դարի այլ հիշատակարաններում - տես նույն տեղում, էջ 139, N 179, 428, N 541/ա, նույնի հատ. Գ., կազմեց Խաչիկան Լ., Եր., 1967, էջ 146, N 188