Թշաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Սպեր քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք, Ճորոխ գետի աջ կողմում, Ճորոխի փոքրիկ վտակներից մեկի անտառապատ լեռնահովտում։

Գյուղ
Թշաձոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակՍպերի գավառակ
Այլ անվանումներԹեշատձոր, Տեշատձոր, Տեշատցոր, Տշաձոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թշաձոր (Աշխարհ)##
Թշաձոր (Աշխարհ)

Պամտություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները ապաստան են գտել Արևելյան Հայաստանում և Ուկրաինայում։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 30 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Գյուղի մոտ կան արծաթի և պղնձի հանքեր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թշաձորն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 462

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 195