Թման
Թման, պատմական բնակավայր Մեծ Հայքի Կորճայք նահանգի Ներքին Կորդրիք գավառում։
Գտնվել է Արարադ (այժմ՝ Ջուդի-Դաղ) լեռան հարավային փեշին։ Հիշատակվում է VII դ. «Աշխարհացոյց»-ում։ Ըստ տեղական ավանդության, Նոյի տապանը կանգ է առել Արարադի լեռնագագաթին և Նոյը իր տոհմով հաստատվել է Թմանում։
Ստրաբոնը վկայում է, որ Կորդրիք գավառը Թմանի անունով կոչվել է Թամոնիտիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 192)։ |