Թղթե նախշեր (բելառուս․՝ «Выцінанка-выразанка»), բելառուսական կարճամետրաժ երաժշտական մուլտֆիլմ, որը հեռարձակվել 2010 թվականին «Բելառուսֆիլմ» (Беларусьфильм) կինոստուդիայում։ Բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Միխայիլ Թումելյան է[1]։

Թղթե նախշեր
բելառուս․՝ Выцінанка-выразанка
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄիխայիլ Տումելյա
Երկիր Բելառուս
Լեզուբելառուսերեն
ԸնկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն7 րոպե
Թվական2010

Պատմություն խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանված է վիտինանկա ոճով։ Վիտինանկան (բելառուս․՝ выцінанка), (ուկրաիներեն՝ вытынанка) ժողովրդական դեկորատիվ արվեստի տեսակ է, երբ սպիտակ կամ գունավոր թղթից դանակով կամ մկրատով կտրում են դեկորատիվ զարդանախշեր, ցանցկեն կամ ուրվագծային կոմպոզիցիաներ[2]։

Մուլտֆիլմում օգտագործվել է բելառուս վիտինանկայի վարպետ Վյաչեսլավ Դուբինկայի մասին 1972 թվականի փաստագրական սյուժեից կադրեր[3]։ Մուլտֆիլմում հենց իր դերում հայտնվում է ինքը՝ Վյաչեսլավ Դուբինկան (1941-2010)։

Մուլտֆիլմի հիմքում ընկած է «Жар-Жар» երգը՝ «Троица» էթնո-եռյակի կատարմամբ[4]։

Սյուժե խմբագրել

Ծերունին և պառավը բոլորովին ծերացել են և մահից առաջ ցանկանում են ամուսանցնել որդուն։ Այդ ժամանակ նրանք ուղարկում են տղային հարսնացու փնտրելու։ Անտառով անցնելիս երիտասարդը հանդիպում է նապաստակին, որն ասում է, որ գիտի, թե որտեղ է լավ աղջիկ ապրում։ Նապաստակն իր վրա է վերցնում խնամախոսի դերը և գնում է հարսնացուի մոր մոտ։ Այդ կինը ագահ էր և համաձայնում է տալ աղջկան, միայն այն դեպքում, եթե իր բակը կլինի կենդանիներով լի։ Այդ ժամանակ նապաստակը գնում է կալվածատիրոջ բակ և բոլոր կենդանիներին հրավիրում հարսանիք։ Կենդանիները հավաքվում են կնոջ բակում և տեղի է ունենում մեծ հարսանիք։ Չորրորդ օրը կինը դուրս է գալիս բակ. երիտասարդները գնացել էին, կենդանիները վերադարձել էին կալվածատիրոջ մոտ, իսկ նա մնացել էր մենակ։ Այդ ընթացքում նապաստակն արդեն մեկ այլ տեղ էր «խնամախոս» աշխատում…

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Միխայիլ Թումելյա
Սցենարի հեղինակ Յուրի Պավլովսկի, Միխայիլ Թումելյա
Բեմադրող նկարիչներ Աննա Եմելյանովա, Միխայիլ Թումելյա
Մուլտիպլիկատորներ Ելենա Արտյուխովա, Մաքսիմ Կարոլ, Ռոստիսլավ Կրեսիկով և ուրիշներ
Օպերատոր Ալեքսանդր Բետև
Երաժշտություն «Տրոիցա» (Троица)
Հնչյունային օպերատոր Անդրեյ Ժուկով, Եվգենի Ռոգոզին
Խմբագրող Դմիտրի Յակուտովիչ
Տնօրեն Ելենա Կորզյուկ

Մրցանակներ խմբագրել

  • Բելառուսական ֆիլմերի 7-րդ Հանրապետական փառատոնին (Բրեստ)՝ «Ազգային սովորույթների հավատարմության համար» վկայական։
  • Թվային արվեստիի Մինսկի 2-րդ միջազգային «Terra Nova» (Մինսկ) փառատոնին՝ մրցանակ «Լավագույն անիմացիա» անվանակարգում։
  • Tindirindis-ի (Վիլնյուս) անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին՝ մրցանակ «Բանահյուսության կիրառման համար» անվանակարգում։
  • «Анимаёвка-2010» (Մոգիլյով) անիմացիոն ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնին՝ դիպլոմ «Լավագույն պատկերային լուծում» անվանակարգում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Выцінанка-выразанка» («Бумажные узоры») (2010)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Вытынанка - Изобразительное искусство - Культура - Энциклопедия - Электронная библиотека Украины». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. ««Выцінанка-выразанка» («Бумажные узоры»)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Мульти-марафон Михаила Тумели | Информационно-справочный портал Беларуси - interfax.by». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «1986-2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել