Թիջան Սալլա
Թիջան Սալլա (անգլ.՝ Tijan Sallah, մարտի 6, 1958[1], Սերեկունդա), գամբիացի բանաստեղծ, արձակագիր, կենսագիր, տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր։
Թիջան Սալլա | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Սերեկունդա |
Քաղաքացիություն | Գամբիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, գրող և բանաստեղծ |
Tijan Sallah Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏեղական մզկիթի իմամի որդին։ Մանկության տարիներին հետազոտել է Ղուրանը, ապա Աստվածաշունչը։ Նրա հայրը դեմ չէր որդու տարբեր աբրահամական կրոնների հետազոտմանը։
Գամբիայում ուսումն ավարտելուց հետո, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ սովորել է Բերիա-քոլլեջում (Կենտուկի), ապա Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ստացել է տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան։
Ուսուցանել է ամերիկյան համալսարաններում, աշխատել է Համաշխարհային բանկում, որտեղ ղեկավարել է Աֆրիկայի արևելյան և հարավային շրջանների գյուղատնտեսության ոլորտը, ոռոգումը և գյուղական զարգացումը, երկրի կարողությունների զարգացման և գործընկերության խումբը։
Ապրում է Վաշինգտոնում, Կոլումբիայի մարզում։
Ստեղծագործական կյանքը
խմբագրելԱռաջին անգամ հանդես է եկել 1980 թվականին՝ հրատարակելով «When African Was a Young Woman» իր բանաստեղծությունների առաջին հավաքածուն։ Պոեզիայի և արձակի հեղինակ է։ Իր աշխատանքներում, ընդհանուր առմամբ, դիտարկում է Գամբիայում կոռուպցիայի խնդիրներն ու կանանց ծանր վիճակը։
Աշխատանքների ընտրանի
խմբագրելԲանաստեղծությունների ժողովածու
- Երբ Աֆրիկան երիտասարդ կին էր, 1980
- Կորա Լանդ, բանաստեղծություններ, 1989
- Փոշոտ ճանապարհների երազները, նոր բանաստեղծություններ, նոր բանաստեղծությունն, 1992
- Երազների թագավորություն. նոր և լավագույն պեոմների ընտրանի, 2007
- Հարոու։ Լոնդոնի պոեմների վերականգնում, Հրատարակման գլոբալ կողմեր, 2014
Պատմվածքներ
- Նածքան Նոր Երկիրը, Աֆրիկյան արճ կպատմվածքներ, Կալկաթա, Գրողների միություն, 1988
- Ժամանակակից Աֆրիկյան կարճ պատմվածքներ «Հյուսք», 1992.
- «Անմեղ ահաբեկիչը» Աֆրիկյան Հանդիպումներում, Կարճ մարդաբանական պատմվածքներ, Մաքմիլլան Կենյայի հրատարակչություն, 2000, pp. 99–106.
Հոդվածներ և այլ ստեղծագործություններ
- «Պլատիտւդինոս Պիետիի ողբերգությունը» (գրախոսական), Ապալաչյան ամսագիր, No. 2, Ձմեռ 1983, էջեր 207—208
- «Վիլյամ Ուայթի Մաքուր Սառցե ամառը», Քամի/ Գրական Ամսագիր, Vol. 14, No. 52, 1984, pp. 90–91.
- Գյուղատնտեսական կայունություն և պայմանագրեր, Գամբիայում տարօրինակ ագարակային համակարգի տնտեսական վերլուծություն, 1987 թվական
- «Գամբիայի տնտեսություն և քաղաքականություն», Ժամանակակից Աֆրիկյան Ուսումնասիրությունների Ամսագիր, Քեմբրիջի համալսարանական մամուլ, 1990 թվական
- «Լեզվի նկատմամբ իմ մոտեցումներն ու վերաբերմունքը», Վաշինգթոնի գրախոսական (Օգոստոս-սեպտեմբեր 1990).
- Սենեգամբիայի համադաշնություն։ Թեյի գավաթի շուրջ փոթորիկ Ջալիբա (Վաշինգթոն, ԿՇ) օգոստոս-սեպտեմբեր 1990.
- «Ֆիլիս Ուեթլի։ Նոր Ա նգլիա Ամերիկայի գամբիացի գրող ստրուկի կյանքի ու աշխատանքների կարճ նկարագիրը, Վասաֆիրի, 15 (Գարուն 1992), էջեր 27-31
- «Բրնձի բառեր», Ամենօրյա դիտարկում, Ուրբաթ, Հոկտեմբերի 1993, էջ 7.
- Արծիվների Տեսիլք, Տանուրի Օջադիի պոեզիա, 1995
- Վոլոֆի Ծագումնաբանություն, Ռոսեն Հրատարակչություն, 1996.
- «Կանանց գույնը» Արվեստագետը կոտրում է Եմենի ավանդույթների կածրատիպը, Աշխարհի տեսակետ։ Խաղաղապահների ազգային կորպուս, Ամառ 1999 թվական (Vol. 12, No. 3), էջեր. 34-39.
- «Ֆուադ Ալ-Ֆւտայի արվեստը», Փոխադրում, համար 83, Vol. 9, No. 3, 2000, էջ. 97.
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Larson, Charles (Ed.) (1997). Under African Skies. Modern African Stories(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Tijan Sallah(անգլ.)