Թիմ Ուեբեր
Թիմ Ուեբեր (անգլ.՝ Tim Webber, դեկտեմբերի 4, 1964[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ուելսցի վիզուալ էֆեկտների ղեկավար։ Նա հայտնի է իր Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (2005), Խավարի ասպետը (2008), Ավատար (2009) և Գրավիտացիա (2013) ֆիլմերով, որոնց համար արժանացել է լավագույն վիզուալ էֆեկտների համար Օսկարի։
Թիմ Ուեբեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սբ Կատրինի քոլեջ |
Մասնագիտություն | visual effects supervisor և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրելՈւեբերը սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ 1987 թվականին ավարտել է ֆիզիկայի ֆակուլտետը[2]։
Կարիերա
խմբագրել1988 թվականին Ուեբերը միացել է վիզուալ էֆեկտների բրիտանական Framestore ընկերությանը, որը տեղակայված է Լոնդոնի Օքսֆորդի փողոցի հարևանությամբ։ Ուեբերը ղեկավարել է թվային կինոյում և հեռուստատեսությունում ընկերության առաջխաղացումը՝ մշակելով Framestore-ի վիրտուալ տեսախցիկները։ Նա վիզուալ էֆեկտների ղեկավար է եղել տեխնիկապես և գեղարվեստորեն առավել բարդ նախագծերում, ինչպիսիք են Քրիստոֆեր Նոլանի Խավարի ասպետը (2008), Ջեյմս Քեմերոնի Ավատարը (2009), և Լուի Լետերյեի Գրավիտացիան (2013), որոնք ավարտլեու համար Ուեբերի և Framestore-ի թիմի կողմից իրականացվող ֆիլմում ներգրավված մեթոդների միջոցով պահանջվել է մոտ երեք տարի[3]։ Դեյվիդ Հեյմանը, Գրավիտացիա ֆիլմի համապրոդյուսերը, Ուեբերին վարձել է ֆիլմի վիզուալ էֆեկտների աշխատանքին հետևելու համար[4]։
Գրավիտացիա ֆիլմում իր կատարած աշխատանքի համար Կինոյի ոլորտում Բրիտանական ակադեմիայի 67-րդ մրցանաբաշխությանն արժանացել է լավագույն վիզուալ էֆեկտների մրցանակի, և 86-րդ Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությանը՝ լավագույն վիզուալ էֆեկտների համար Օսկարի։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրել- Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (2005)
- Խավարի ասպետը (2008)
- Ավատար (2009)
- Գրավիտացիա (2013)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ «"Oscar Win for Catz Alum"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ "Tim Webber: the man who put Sandra Bullock in space". Evening Standard. Retrieved 17 January 2014
- ↑ "Tim Webber - Magician of the Year". Empire magazine. Retrieved 17 January 2014
Արտաքին հղումներ
խմբագրել- Թիմ Ուեբեր Internet Movie Database կայքում