«Թիմուրի երդումը» (ռուս.՝ «Клятва Тимура»), խորհրդային մանկական արկածային գեղարվեստական ֆիլմ[2][3], որը նկարահանվել է Միավորված Ստալինաբադի կինոստուդիայում և «Սոյուզդետֆիլմում» 1942 թվականին ռեժիսորներ Լև Կուլեշովի և Ալեքսանդրա Խոխլովայի կողմից Արկադի Գայդարի օրիգինալ սցենարով։ Արկադի Գայդարի վերջին սցենարն է։

Թիմուրի երդումը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և մանկական ֆիլմ
Թվական1942[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼև Կուլեշով և Ալեքսանդրա Խոխլովա
Սցենարի հեղինակԱրկադի Գայդար
ԴերակատարներԼիվի Շչիպաչյով և Եկատերինա Դերևշչիկովա
ՕպերատորՄիխայիլ Կիրիլով
Տևողություն53 րոպե
ՆախորդTimur and His Team?

Սյուժե խմբագրել

Ֆիլմը «Թիմուրը և նրա թիմը» ֆիլմի շարունակությունն է, որը նկարահանվել է 1940 թվականին և պատմում է Թիմուրի թիմի շտաբի կյանքի մասին Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին։

Թիմուրի ջոկատը հաղթել է շրջապատի մրգատու այգիները դատարկած տղաների խմբավորմանը։ Թիմուրականներն անշահախնդիր բարի գործեր են անում և օգնում նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Խմբավորման առաջնորդ Միշկա Կվակինն անցել է թիմուրականների կողմը, և միայն «Ֆիգուրան» է շարունակում խուլիգանություն անել գյուղում։

Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ զավթիչների դեմ պայքարում օգուտ կարող են բերել նույնիսկ երեխաները։

Դերերում խմբագրել

  • Լիվի Շչիպաչյով – Թիմուր
  • Ալեքսանդր Պուտկո – Գեյկա, թիմուրական
  • Վոլոդյա Պիմենով – «Ֆիգուրա»
  • Եկատերինա Դերևշչիկովա – Ժենյա
  • Յուրա Սոլնցև – Սիմակով
  • Բորիս Յասեն – Միշկա Կվակին
  • Մարինա Կովալևա – Օլգա Ալեքսանդրովա
  • Նիկոլայ Անենկով – գնդապետ Ալեքսանդրով
  • Պյոտր Գալաջև – վարորդ (լուսագրերում նշված չէ)
  • Սերգեյ Կոմարով – ծեր մարդ (լուսագրերում նշված չէ)
  • Վլադիմիր Բալաշով – տղա (լուսագրերում նշված չէ)

Պատմություն խմբագրել

1942 թվականի հոկտեմբերին ֆիլմն էկրան է բարձրացել, բայց Արկադի Գայդարը չի տեսել այն, նա մահացել է 1941 թվականի հոկտեմբերի 26-ին։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Արկադի Գայդար
  • Ռեժիսորներ՝ Լև Կուլեշով
  • Երկրորդ ռեժիսոր՝ Ալեքսանդր Խոխլովա
  • Օպերատոր՝ Միխայիլ Կիրիլով
  • Օպերատորի օգնական՝ Գ. Լևչիկովա
  • Նկարիչ՝ Պյոտր Գալաջև
  • Գրիմ՝ Ա. Իվանով
  • Մոնտաժի օգնական՝ Կ. Բլինովա
  • Կոմպոզիտոր՝ Զինովի Ֆելդման
  • Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Ազարով
  • Տնօրեն՝ Ս. Ռաբինովիչ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել