Թիմունը և միաժանին, 2001 թվականին «Անիմոս» ստուդիայում նկարահանված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի պատվիրատուն բրիտանական BBC հեռուստաընկերությունն է։ Ռեժիսոր Նատալյա Օռլովան մուլտֆիլմը ստեղծել է «Աշխարհի ժողովուրդների հեքիաթների» շրջանակներում, կանադական էսկիմոսների հեքիաթների մոտիվներով։

Թիմունը և միաժանին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՆատալյա Օռլովա
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԱնիմոս
Տևողություն13 րոպե
Թվական2001

Ֆիլմը մասնակցել է Սուզդալ - 2002 փառատոնի մրցութային ծրագրին։

Սյուժե խմբագրել

Կանադայի հյուսիսում ապրում էր էսկիմոսների ընտանիքը՝ ամուսինը, կինը, նրանց կույր որդին՝ Թիմունը, փոքր աղջիկը և կնոջ քույրը՝ մորաքույր Թիմունան։ Ցանկացած եղանակի մորաքույրը թափառում էր ծովափին և ինչ-որ պահ զգում է ծովի կանչը, սուզվում է ծովում և վերածվում միաժանու։ Այդ ժամանակ նա կանչում է Թիմունին, նստեցնում իր մեջքին և միասին լողում են դեպի ծովը։ Մինչ նրանք լողում էին Թիմունի տեսողությունը վերականգնվում է։ Այդ ժամանակ մորաքույրը տղային հետ է վերադարձնում ծնողների մոտ, իսկ ինքը ընդմիշտ հեռանում է ծով։

Ստեղծողներ խմբագրել

ռեժիսոր Նատալյա Օռլովա
սցենարիստ Նայջել Ֆորդ
նկարիչ-բեմադրող Սոֆյա Կրավցովա
անիմատորներ Դմիտրի Նովոսյոլով, Սերգեյ Գլագոլև
օպերատորներ Իննա Պոդենշիկովա, Ալոքսանդր Չեխովսկի
պրոդյուսեր Թենգիզ Սեմյոնով
կոմպոզիտորներ Նայջել Բիխեմ-Պաուել, Բելլա Ռասել
ձայնային օպերատոր Ռոդ Հոուվիկ

Փառատոններ և պարգևներ խմբագրել

  • 2002 թվականին անիմացիոն ֆիլմերի Սուզդալ-2002 7-րդ ռուսական բաց փառատոնին «Թիմունը և միաժանին» (ռեժիսոր Նատալյա Օռլովա)[1] մուլտֆիլմը գեղարվեստական բարձր պրոֆեսիոնալ լուծումների համար արժանացել է ժյուրիի մրցանակին
  • 2002 թվականին Անսիի ԱՖՄՓ հեռուստատեսային ֆիլմեր կատեգորիայի մրցանակի[2]
  • 2002 թվականին 9-րդ «Կրոկ» ԱՖՄՓ-ին «Հեռուստասերիալներ» կատեգորիայում արժանացել է դիպլոմի[3]
  • 2002 թվականին «Արյոնկայի» 6-րդ համառուսաստանյան տեսողական արվեստ փառատոնում անիմացիոն ֆիլմեր մրցույթում ստացել է ժյուրիի մրցանակը[4]։

Տեսահոլովակ խմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է DVD սկավառակով «Ճանապարհորդություն հեքիաթների աշխարհում» մուլտֆիլմների ժողովածուում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել