Թիմոթի Էսմոնդ Մայերս

ֆուտբոլիստ

Թիմոթի Էսմոնդ Մայերս (անգլ.՝ Timothy Esmonde Myers, սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1], Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի ֆուտբոլիստ, Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Թրի Քինգս Յունայթեդ» ակումբի պաշտպան։ Մասնակցել է Լոնդոնի օլիպիական խաղերին։ Խաղում է պաշտպանության կենտրոնական կամ ձախ եզրային գոտում։

Թիմոթի Էսմոնդ Մայերս
Քաղաքացիությունը  Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Օքլենդ, Նոր Զելանդիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարերիա խմբագրել

Մայերսը «Ուիթակերե Յունայթեդ» ակումբի սան է։ 2009 թվականի նոյեմբերի 1-ին «Քենթերբեր Յունայթեդ» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Նոր Զելանդիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2010 թվականի հունվարի 23-ին «Յանգխարտ Մանավատու» ակումբի դեմ խաղում Թիմն իր առաջին գոլն է խփել «Ուիթակիրե Յունայթեդ» ակումբի կազմում։ Մայերսն իր թիմում հինգ անգամ դարձել է Նոր Զելանդիայի չեմպիոն։ 2015 թվականին Թիմը տեղափոխվել է «Տիմ Վելինգթոն» ակումբ։ Փետրվարի 8-ին «Քենթերբերի Յունայթեդ» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել իր նոր թիմում։ Մարտի 29-ին «Խոկս-Բեյ Յունայթեդ» ակումբի դեմ խաղում Մայերսն իր առաջին գոլն է խփել «Տիմ Վելինգթոն» ակումբի կազմում։

2015 թվականի ամառվանից Մայերսը հանդես է գալիս «Թրի Քինգս Յունայթեդ» ակումբում։

Միջազգային կարիերա խմբագրել

2007 թվականին Նոր Զելանդիայի ֆուտբոլի պատանեկական հավաքականի կազմում Մայերսը մասնակցել է Հարավայի Կորեայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։

Նոր Զելանդիայի հավաքականում իր նորամուտը Մայերսը նշել է 2012 թվականի հուլիսի 4-ին, Պապուա Նոր Գվինեայի հավաքականի դեմ խաղում, Օվկիանիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է նաև մրցաշարը հյուրնկալող Սողոմոնի կղզիների հավաքականի դեմ։ Հավաքականի կազմում Մայերսը նվաճել է բրոնզե մեդալներ։

Նույն թվականին Մայերսը օլիմպիական հավաքականի կազմում հաղթահարել է ընտրական մրցաշարը և մեկնել է Լոնդոն` մասնակցելու օլիպիական խաղերին։ Մրցաշարում նա մասնակցել է Բրազիլիայի հավաքականի դեմ խաղին։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Ուիթակիրե Յունայթեդ»

  •   Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2007/08
  •   Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2009/10
  •   Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2010/11
  •   Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2011/12
  •   Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2012/13
  •   ASB Phoenix Challenge - 2010
  •   ASB Charity Cup - 2012

Միջազգային

  Նոր Զելանդիա

  •   Օվկիանիայի կոնֆեդերացիայի գավաթ - 2012|2012

  Նոր Զելանդիա (Մ-20)

  •   Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի երիտասարդական առաջնություն - 2008

  Նոր Զելանդիա (Մ-17)

  •   Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պատանեկան առաջնություն - 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել