«Թիկնապահը Պեկինից» (չինարեն՝ 中南海保鑣, անգլ.՝ The Bodyguard from Beijing), հոնկոնգյան մարտաֆիլմ։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջեթ Լին։

Թիկնապահը Պեկինից
անգլ.՝ The Bodyguard from Beijing
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3] և մարտարվեստի մասին ֆիլմ
Թվական1994
Լեզուկանտոն
ՌեժիսորՔորի Յուեն[3]
ՊրոդյուսերՋեթ Լի
ԴերակատարներՋեթ Լի, Քրիսթի Չունգ, Քենթ Չեն, Քոլին Չոու և Ջոուի Լյան
Պատմվածքի վայրՀոնկոնգ
Տևողություն92 րոպե
Շահույթ11 193 177 HK$[4]

Սյուժե խմբագրել

Ալանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղակայված միջազգային թիկնապահների միության ամենահեռանկարային անդամներից մեկն է։ Նրան վարձում է հոնկոնգյան գործարար Ջեյմս Սուն՝ իր ընկերուհի Միշելին պաշտպանելու համար։ Վերջինս մաֆիայի կատարած սպանության միակ ողջ վկան էր։ Այնուամենայնիվ, Միշելի և Ալանի հարաբերությունները հարթ չէին ընթանում, քանի որ Միշելն իրեն զգում էր, ասես, տնային կալանքի տակ, իսկ Ալանը դժգոհ էր, որ իրեն չեն ընդունել թիկնապահների թիմ՝ Միշելին պաշտպանելու պարտավորության պատճառով։

Ի վերջո Միշելը փախչում է Ալանից և գնում առևտրի կենտրոն։ Նա չգիտի, որ առևտրի կենտրոնը լի է մաֆիայի վարձկաններով։ Երբ մարդասպանները փորձում են տանել Միշելին, փոխհրաձգություն է սկսվում, սակայն հայտնվում է Ալանը և պաշտպանում նրան՝ մեկը մյուսի հետևից սպանելով մարդասպաններին։ Նրանցից մեկը, որը ներկայացել էր որպես ոստիկան, մարդասպան Վոնի փոքր եղբայրն էր։ Նա երդվում է վրեժ լուծել Ալանից` եղբոր մահվան համար։

Միևնույն ժամանակ Միշելը երախտապարտ է իր թիկնապահին, նրա մեջ զգացմունքներ են առաջանում Ալանի նկատմամբ։ Նրանք մտերմանում են, քանի որ սկսում են ավելի լավ հասկանալ միմյանց։ Չնայած աղջկա բացահայտ զգացմունքներին՝ Ալանը ստիպված է մերժել նրան, քանի որ նրան պաշտպանելու պարտավորություններ ունի։

Վոնը վարձկանների խմբի հետ հարձակվում է պենտհաուսի վրա, սկսվում է փոխհրաձգություն։ Ի վերջո, Ալանը պատժում է հարձակվողների մեծ մասին, սակայն Միշելի կրտսեր եղբայրը՝ Բիլլին, ոտքի վնասվածք է ստանում։ Վիրավորելով Բիլլին՝ Վոնը թաքնվում է։ Ջեյմսը գալիս է տուն։ Այդ ժամանակ Վոնը վերցնում է իր զենքը։ Ուղղելով այն Միշելի վրա՝ հարցնում է տղամարդկանց, թե ով է պատրաստ զբաղեցնել նրա տեղը։ Ջեյմսը փորձում է համոզել մարդասպանին չկրակել՝ առաջարկելով վճարել, բայց Վոնը հրաժարվում է։ Ալանն իր մարմնով փակում է Միշելին և երկու գնդակ ընդունում, սակայն կրծքից հանում է դանակը և սպանում Վոնին։

Ջեյմսը Միշելին տանում է Չինաստան։

Դերերում խմբագրել

  • Ջեթ Լի - Ալան Հյոյ Չենյոն
  • Քրիստի Չուն - Միշել Յոն Սինյի
  • Քենթ Չեն - Չարլի Լյոն Կամպո
  • Նգայ Սին - մարդասպան Վոն
  • Ջոյ Լյոն - Ա Կյոն
  • Նգ Լոուրենս - Ջեյմս Սուն Սայչհեն
  • Ուիլյամ Չու - Բիլի

Արտադրություն և թողարկում խմբագրել

Նկարահանումներն անցկացվել են Հոնկոնգում[5]։ Ֆիլմը վարձույթով թողարկվել է 1994 թվականի հուլիսի 28-ին[6]։ Արտադրության ավարտից հետո ֆիլմը արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, Ջեթ Լին հանդես է եկել իր ֆիլմերի գրաքննության դեմ[7]։

Ընկալում խմբագրել

«Rotten Tomatoes» կայքում 7 գրախոսականի հիման վրա ֆիլմն ունի միջին վարկանիշ՝ 71%, և 10-ից 5․5 միավոր[8]։ «The Austin Chronicle» ամսագրից Ջո Օ’Բայանը 5 հնարավոր միավորից ֆիլմը գնահատել է 2․5 միավորով և անվանել այն «պայծառ, պարզ և զվարճալի»[9]։ Ահարոն Բայերլին «DVD Talk»-ից ֆիլմը գնահատել է հնարավոր 5-ից 2 աստղով և գրել․ «Լավ ֆիլմ է, երբեմն՝ զվարճալի, բայց հրաշալի չէ»[10]։

Անվանակարգեր խմբագրել

«Hong Kong Film Awards» 14-րդ մրցանակաբաշխության ժամանակ (1995 թվական) ֆիլմն առաջադրվել է լավագույն խորեոգրաֆիա անվանակարգում (Կորի Յուն, Յուն Տակ)[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=184486.html
  2. http://www.nytimes.com/reviews/movies
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0111835/
  4. http://www.boxofficecn.com/hkboxoffice1994
  5. «The Defender (1994)». Baseline. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  6. «Get kick out of remakes». The Age. Melbourne. 6 мая 2004.
  7. «Jet Li calls for Chinese censors to relax grip». The Guardian. 2007 թ․ օգոստոսի 20.
  8. ZHONG NAN HAI BAO BIAO (THE DEFENDER) (THE BODYGUARD FROM BEIJING) (1994). Rotten Tomatoes
  9. «The Bodyguard From Beijing». The Austin Chronicle. 1994 թ․ հոկտեմբերի 21.
  10. Beierle, Aaron (2000 թ․ օգոստոսի 24). «The Defender». DVD Talk.
  11. Номинанты и лауреаты премии 14-й церемонии награждения(չին.) на официальном сайте Гонконгской кинопремии.

Արտաքին հղումներ խմբագրել