Գարի Թըրներ (անգլ.՝ Gary Turner, 1971, Կայստոր, Արևմտյան Լինդսեյ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ինտերմեդիա շոուներ ցուցադրող։ Նա գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաձգվող մաշկ ունեցող, ինչն առաջացել է Էհլերս-Դանլոսի համախտանիշով տառապելուց[1]։

Գարի Թըրներ
Դիմանկար
Ծնվել է1971
ԾննդավայրԿայստոր, Արևմտյան Լինդսեյ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունsideshow performer

Կենսագրություն խմբագրել

Գարի Թըրները ծնվել է Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսության Կայստոր բնակավայրում 1971 թվականին։ Չորս տարեկանից հասկացել է իր մյուսներից տարբեր լինելը։ Դպրոցական տարիներին սիրել է սպորտով զբաղվել, բայց մարմինը արյունահոսության նկատմամբ թուլություն է ունեցել, կապտուկներ են հայտնվել, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվել։ Կտրվածքների դեպքում արյունահոսությունը երկար ժամանակ չի դադարել։ Բժիշկները դա համարել էին հեմոֆիլիա։ Տասներեք տարեկանում բժիշկները պարզել են, որ նա տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով, որով տառապում է 10000 մարդուց մեկը, բայց համարվում է, որ այժմ Գարի Թըրների նման հիվանդությամբ տառապող մարդ աշխարհում չկա[2]։

Գարիի մաշկի առաձգականությունը հավասար չէ նրա ամբողջ մարմնի վրա։ Մինչ նրա ձեռքերի և ոտքերի մաշկը մնում է համեմատաբար ամուր, նրա պարանոցի ու փորի մաշկը շատ առաձգական են։ Նրա պարանոցի մաշկը կարող է ձգվել և ամբողջովին ծածկել նրա բերանը[2]։ 1999 թվականի հոկտեմբերի 29-ին Լոս Անջելեսում նա ձգել է իր որովայնի մաշկը մինչև 15,875 սմ և դարձել է ռեկորդակիր[3][4]։

Գարի Թըրները նկարահանվել է «He Took His Skin Off For Me» կարճամետրաժ կինոնկարում[5]։

Գարի Թըրները որպես «Սարսափների կրկես» շոուի նախկին աստղ, 2011 թվականին անցել է Britain’s Got Talent շոուի լսումները։ 2012 թվականից ելույթներ է ունենում «Տարօրինակ մարդկանց թագավորական ընտանիք» (անգլ.՝ The Royal Family of Strange People) կոչվող խմբի հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Walubengo, Peris (2021 թ․ հունվարի 12). «Meet Garry Turner: The man with the world's stretchiest skin». Briefly (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 StGeorge, Rob (2016 թ․ ապրիլի 10). «Garry Turner - Stretch - Superhuman 65». Real life Superhumans (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  3. «Garry Turner - Stretch - Superhuman 65 - Real life Superhumans». Real life Superhumans (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. «Stretchiest skin». Guinness World Records (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  5. «Born this way». The People (London, England). 2020 թ․ օգոստոսի 23. A633287256.