Թզուկ Քիթը (ֆիլմ, 1978)
«Թզուկ Քիթը» (գերմ.՝ Zwerg Nase), 1978 թվականի գերմանական ֆիլմ՝ նկարահանված Վիլհելմ Հաուֆի համանուն հեքիաթի մոտիվներով։
Թզուկ Քիթը գերմ.՝ Zwerg Nase | |
---|---|
Երկիր | Արևելյան Գերմանիա |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 1978 |
Լեզու | գերմաներեն |
Սցենարի հեղինակ | Günter Kaltofen? |
Դերակատարներ | Կարմեն-Մայա Էնտոնի, Doris Abeßer?, Մոնիկա Վոյտովիչ, Stefan Lisewski?, Բրունո Կարստենս և Peter Bause? |
Երաժշտություն | Klaus-Peter Bruchmann? |
Տևողություն | 75 րոպե |
Սյուժե
խմբագրելՏասներկուամյա Յակոբը մորն օգնում է շուկայում բանջարեղեն վաճառել։ Նա հաճախ է գնորդներին օգնում գնած բանջարեղենը տանել տուն։ Մի անգամ մի անճոռնի պառավ քննադատում է բաջարեղենը, և Յակոբն ի պատասխան ծաղրում է նրա արտաքինը։ Պառավ կինն սպառնում է, որ Յակոբը կդառնա իր նման։ Նա գնում է վեց կաղամբ և Յակոբին խնդրում դրանք տանել իր տուն։ Այնտեղ պառավը տղային հյուրասիրում է կաղարդական ապուր, որն ուտելուց հետո տղան վերածվում է երկար քթով թզուկի։ Յոթ տարի նա անցկացնում է պառավի տանը՝ կարծելով, թե երազ է տեսնում և երազում պառավից խոհարարություն է սովորում։ Մի գեղեցիկ օր նա խոհանոցի պահարանում տեսնում է մի խոտաբույս, որից հոտ քաշելուց հետո սկսում է փռշտալ, ինչից հետո արթնանում է ու հեռանում այդ տնից՝ անհանգստանալով, որ մայրը կկշտամբի իրեն երկար ժամանակ բացակայելու պատճառով։ Իրականում անցել է յոթ տարի, և նրա ծնողներն արդեն դադարել են սպասել տղայի վերադարձին։ Յակոբը գնում է տուն, բայց ծնողները չեն ճանաչում նրան և վտարում են։
Յակոբը որոշում է որպես խոհարար աշխատանքի անցնել դքսի մոտ։ Հետագայում Յակոբը հանդիպում է խոսող սագի (Միմի), որին նույնպես կախարդել էր ծեր կինը։
Հեքիաթում սագը Յակոբին օգնում է գտնել կախարդական խոտաբույսը, որը վերացնում է տղայի կախարդանքն, ու վերջինս սագին վերադարձնում է հորը, որը նրան նորից դարձնում է մարդ։ Ֆիլմում ոչ ոք սաինգ չի վերադարձնում իր հոր մոտ, իսկ նա նորից մարդ է դառնում ծաղկից հոտ քաշելուց հետո։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Մաթիաս Գլյուգլա[1] | մանկության տարիներին | Յակոբ
Կարմեն-Մայա Անտոնի[1] | թզուկ | Յակոբ
Պիտեր Ջագոդա[1] | մեծահասակ | Յակոբ
Դորիս Աբեսեր[1] | Կախարդուհի |
Մոնիկա Վոյտովիչ[1] | Հաննա |
Ստեֆան Լիսևսկի[1] | Էռնստ |
Բրունո Կարստենս[1] | խոհարար |
Ֆրանց Վիխման[1] | խոհարար |
Պիտեր Բաուզ[1] | դուքս |
Կլաուս Բերգատ[1] | արքայազն |
Արտադրություն
խմբագրել«Թզուկ Քիթը» ֆիլմը նկարահանվել է DEFA Studios Potsdam-Babelsberg ստուդիայում և թողարկվել 1978 թվականի դեկտեմբերի 30-ին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Թզուկ Քիթը» ֆիլմը Արխիվացված 2020-03-03 Wayback Machine ssl.ofdb.de կայքում
- «Թզուկ Քիթը» ֆիլմը filmportal.de կայքում
- Բնօրինակ
- «Թզուկ Քիթը»