Ալիսը Հրաշքների աշխարհում համախտանիշ (անգլ.՝ Alice in Wonderland syndrome, AIWS), կամ Միկրոպսիա (հին հունարեն՝ μικρός - «փոքր» + ὄψις — «տեսք»), նյարդաբանական շեղումային վիճակ, որն ազդում է մարդու տեսողական ընկալման վրա՝ շրջապատի առարկաները համամասնությունների փոքրացմամբ։

Միկրոպսիա
Տեսակփսիխոպաթոլոգիական համախտանիշներ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀայտնաբերողRaoul Leroy?
Անվանվել էԱլիսը Հրաշքների աշխարհում և Ջոն Թոդ

Սուբյեկտը ընկալում է տեսողական օբյեկտները կամ դրանց որոշ հատվածներ իրականից փոքր չափերի։ Ընդհանրապես օբյեկտը միաժամանակ թվում էր հեռու կամ չափազանց մոտիկ։ Հիվանդության անվանման հոմանիշներ են «Թզուկային հալյուցինացիաներ» կամ «Լիլիպուտային տեսողություն»[1]։ Սակայն, անկախ անվանումից, երևույթի պատճառը ֆիզիկական չէ, քանի որ չի լինում աչքի վնասվածք, փոփոխության պատճառը զուտ հոգեբանական է։

Միկրոպսիան ազդում է ոչ միայն տեսողական ընկալման, այլև լսողության, շոշափելիքի և երբեմն էլ սեփական մարմնի պատկերացման վրա[2]. համախտանիշը գործում է, երբ նույնիսկ աչքերը փակ են լինում։ Համախտանիշի երկրորդային նշաններն են անհանգստությունը, ագնոզիան և ապրակսիան։

Համախտանիշը կապված է և, հավանաբար, որոշ դեպքերում էլ առաջացնում է գլխացավ՝ միգրեն[3], կապված է նաև Էպշտեյն-Բարրի վիրուսի հետ[4]։ Միկրոպսիա կարող է առաջանալ նաև բարդ մասնակի էպիլեպսիայից և որոշ թմրանյութերի ազդեցությունից (հատկապես դեքստրոմետորֆան)։

Հինգից տասը տարեկան երեխաների մոտ հնարավոր է ժամանակավոր միկրոպսիա։ Միկրոպսիան հակված է առաջ գալու մթության ժամանակ, երբ ուղեղը առարկաների չափերի ազդանշանների անբավարարություն է զգում։

Խանգարման անգլերեն անվանումը գալիս է Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Hallucinations." The Concise Corsini Encyclopedia of Psychology and Behavioral Science. Hoboken: Wiley, 2004. Credo Reference. Web. 24 September 2012.
  2. Stapinski, Helene (2014 թ․ հունիսի 23). «I Had Alice in Wonderland Syndrome». The New York Times.
  3. "Alice in Wonderland syndrome." Taber's Cyclopedic Medical Dictionary. Philadelphia: F.A.Davis Company, 2009. Credo Reference. Web. 24 September 2012.
  4. Cinbis M, Aysun S; M Cinbis; S Aysun (May 1992). «Alice in Wonderland syndrome as an initial manifestation of Epstein-Barr virus infection». Br J Ophthalmol. 76 (5): 316. doi:10.1136/bjo.76.5.316. PMC 504267. PMID 1390519.