Թերի Օսթին
Ծնվել էապրիլի 17, 1957(1957-04-17)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՅորքի համալսարան և North Albion Collegiate Institute?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի

Թերեզա "Թերի" Օսթին (անգլ.՝ Teresa "Teri" Austin. ապրիլի 17, 1957(1957-04-17)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի նախկին դերասանուհի, կենդանիների իրավումքների պաշտպան։ Դերասանական գործունեության ասպարեզում նրա համար առավել բեղմնավոր ու նշանակալից էին 1980-1990-ական թվականները, իսկ կարիերայի գագաթնակետը դարձավ Ջիլ Բենեթի կերպարի մարմնավորումը CBS հեռուստաընկերության փրայմթայմ «Knots Landing» սերիալում։

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Ծնվել ու մեծացել է Կանադայի Տորոնտո քաղաքում[2]։ Ավարտել է Տորոնտոյի Յորքի համալսարանը։

Կարիերա խմբագրել

Օսթինն իր դերասանական կարիերան սկսել է Կանադայում, որտեղ աշխատել է կինոռադիոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, վարել է «Կյանքի հուզմունք» / Thrill of a Lifetime շոուն։ Տեղափոխվել է Լոս Անջելես՝ այնտեղ դերասանական կարիերա սկսելու համար[3][4]։

Օսթինը լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին CBS-ի «Knots Landing» սերիալում Ջիլ Բենեթի դերի տպավորիչ կատարման շնորհիվ[5]։ Այդ դերը խաղացել է 1985-ից 1989 թվականներին, իսկ 1990 թվականին արժանացել է «Soap Opera Digest» մրցանակին «Աչքի ընկնող չարագործ. փրայմթայմ» անվանակարգում[6]։ Նա դերակատարումներով հանդես է եկել նաև Quantum Leap, Seinfeld, Matlock, Murder, She Wrote, LA Law, «Վերացնողը» (1986թ.) և «Բարձրացնելով Կայենին» (1992թ.) ֆիլմերում և Beverly Hills, 90210 և Models Inc. հեռուստասերիալներում։

2001 թվականին Օսթինը թողեց դերասանությունը և սկսեց աշխատել որպես կենդանիների իրավունքների պաշտպան-ակտիվիստ՝ Լոս Անջելեսում[7] ստեղծելով «Ամանդա» հիմնադրամը[8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1985–1989 թթ Հանգույցների վայրէջք / Knots Landing Ջիլ Բենեթ Կրկնվող դեր, 96 դրվագ
1985 թ Աշնանային տղան / The Fall Guy Էննի Բենթոն դրվագ՝ « Կասկադյորների արքան »
Տերմինալի ընտրություն / Terminal Choice Լայլա Քրեյն Խաղարկային ֆիլմ
1986 թ Ցուցիչը / The Indicator Լորեն Լեման Խաղարկային ֆիլմ
1988 թ Վտանգավոր սեր / Dangerous Love Դոմինիկ Խաղարկային ֆիլմ
1989 թ Կեղծ վկայություն / False Witness Սանդրալի Դոուսոն
Փողոցի օրենք / Street Legal Ալեքս Ռոպեր դրվագ՝ « Չտես չարիք »
1990 թ Քվանտային ոստյուն / Quantum Leap Դանա Բարենջեր դրվագ՝ « Նրա հմայքը »
Cop Rock Տրիշ Վոն Խաղարկային ֆիլմ
1990 թ.




1992 թ
Matlock Լիզ Բեյթման (ep1)




Բեթ (ep2)
դրվագներ՝ « Թոք շոու », « Արձակուրդ »
1991 թ Սայնֆելդը / Seinfeld Ավա դրվագներ՝ « The Stranded », « The Revenge »
1992 թ Թևեր / Wings Շենոն Մոս դրվագ՝ « Պարզապես ասա ոչ »
Մեծացնելով Կայենին / Raising Cain Կարեն Խաղարկային ֆիլմ
1993 թ Գիշերվա շոգին / In The Heat Of The Night Ալիս դրվագ՝ « Մահացու սիրավեպ »
Նրա գրած սպանությունը / Murder, She Wrote Լուիզ Ուոլթոն դրվագ՝ « Մահ Հոնկոնգում »
Լոս Անջելեսի օրենքը (հեռուստասերիալ) / L.A. Law (TV series) Մորգան Ֆարել դրվագ « Հանգ և պատիժ »
1994 թ Բևերլի Հիլզ, 90210 / Beverly Hills, 90210 Ինգրիդ դրվագներ՝ « Խոզը տղա է շուն է », « Բռունցքներ և կապեր » / "A Pig Is a Boy Is a Dog", "Cuffs and Links"
Models Inc. Դինա դրվագներ՝ « Սիրուց կուրացած », « Մինչև որ մահը մեզ բաժանի »
1995 թ Baywatch Nights Լեյտեր Ամանդա Քեշ դրվագ՝ « Ճնշման կաթսա »
1996 թ The Dark Mist Դայմոնդ Խաղարկային ֆիլմ
1997 թ Սպանության ախտորոշում / Diagnosis Murder Քլեր Ռիդ դրվագ՝ « Սպանության մոլորություններ »
1998 թ Baywatch Մայրիկ դրվագ « Բնականը »
2000 թ Ամերիկացի դուստր / An American Daughter Գրետա Խաղարկային ֆիլմ
2001 թ Ավազակախմբերի աշխարհ / Gangland Մերի Էն Ադամս Խաղարկային ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Teri Austin». NNDB. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Hoogenboom, Lynn (1987 թ․ փետրվարի 13). «Teri Austin is doing what she always wanted to do». Huntingdon Daily News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Live Wire Teri Austin Turns a Knots Plot into a Real-Life Romance – Vol. 27 No. 18». PEOPLE.com. 1987 թ․ մայիսի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. Pennacchio, George (2006 թ․ մայիսի 21). «Actress Teri Austin Now Known as Animal Activist 5/21/06 | abc7.com». Abclocal.go.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «The Soap Opera Digest Awards: 1990». Soap Opera Digest. soapoperadigest.com. 2003 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  7. Pennacchio, George (2006 թ․ մայիսի 21). «Actress Teri Austin Now Known as Animal Activist 5/21/06 | abc7.com». Abclocal.go.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.Pennacchio, George (2006-05-21). "Actress Teri Austin Now Known as Animal Activist 5/21/06 | abc7.com" Արխիվացված 2018-06-24 Wayback Machine. Abclocal.go.com. Retrieved 2013-10-20.
  8. «The Amanda Foundation | About». The Amanda Foundation. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. Diamond, Wendy (2012 թ․ նոյեմբերի 15). «Teri Austin of The Amanda Foundation». Animal Fair. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել