Թեսպրոտիա (հուն․՝ Θεσπρωτία), նոմոս Հունաստանի Հանրապետության արևմուտքում՝ Էպիրուսի պերիֆերիայում[1][2]։

Թեսպրոտիա
հուն․՝ Θεσπρωτία
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակնոմոս
Մտնում էԷպիրուս
ՎարչկենտրոնԻգումենիցա
ԲԾՄ586 մետր
Հիմնական լեզուՀունարեն
Բնակչություն (2001)46 091
Խտություն30,4
Տարածք1 515
ISO 3166-2 կոդGR-32
Փոստային ինդեքսներ46x xx
Ավտոմոբիլային կոդHN
nthesprotias.gr

Արևմուտքում նոմոսի ափերը ողողում է Հոնիական ծովի արևելյան ջրերը։ Նոմոսի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Իգումենիցան է։

Վարչականորեն ներառում է 8 մունիցիպալիտետներ (շրջաններ)։ Նոմոսի տարածքը կազմում է 1 515 կմ²։

Բնակչություն խմբագրել

Թեսպրոտիա նոմոսի բնակչությունը ըստ 2001 թվականին Հունաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների կազմում է 46 091 մարդ։

Բնակչության հիմնական մասը հունարենով խոսացող և քրիստոնեադավան հույներն են։ Այստեղ ապրում են նաև մեծ քանակությամբ ալբանացիներ։

Բնակչության խտությունը՝ 30,4 մարդ/կմ²։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Greece. Volume I — Physical Geography, History, Administration and Peoples. United Kingdom, Naval Intelligence Division. 1944. էջ 255.
  2. Law, Gwillim (1999). Administrative subdivisions of countries: a comprehensive world reference, 1900 through 1998. McFarland. էջ 152. ISBN 978-0-7864-0729-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեսպրոտիա» հոդվածին։