Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1913 թվականին[1]։

Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1913
ՎիքիդարանԹեպետև բախտը մեզ շատ հարվածեց...

Պատմություն խմբագրել

Այս բանաստեղծությունը գրված է հավանաբար 1913 թվականի հոկտեմբերի 13-ին, քանի որ նույն օրը Հովհաննես Թումանյանը Ներսիսյան դպրոցում կազմակերպված երեկույթին, հայ գրողների ընկերության անունից՝ հանդես գալով հայերեն տառերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանի առթիվ կարդացել է այս բանասեղծությունը[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականի հոկտեմբերի 17-ին «Հասկեր» ամսագրի № 223-ում, այնուհետև՝ 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում ( էջ 170-171)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Հորիզոն» ամսագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հյակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 628.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց...