Թեոփիլոս Կուրկուաս
բյուզանդական հայազգի զորավար
Թեոփիլոս Կուրկուաս (ծն. և մահ. թթ. անհտ.), 10-րդ դարի բյուզանդական հայազգի զորավար։ Կուրկուասների տոհմից։ Հովհաննես I Չմշկիկի պապը։
Թեոփիլոս Կուրկուաս | |
---|---|
Ծնվել է | 10-րդ դար |
Մահացել է | 10-րդ դար |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կրել է պատրիկի պատվաստիճան և եղել Խաղտիք բանակաթեմի զորավար։ Աչքի է ընկել արաբների դեմ մարտերում՝ Միջագետքում և Հայաստանում։ 930-ին ասպատակել է արաբների տիրապետության տակ գտնվող Բասենը և Կարինը։ 949-ին գրավել է Կարինը, կցել կայսրությանը և դարձել նրա զորավար–կառավարիչը։ Նիկեփորոս II Փոկաս կայսեր օրոք (963–969) ստացել է մագիստրոսի պատվաստիճան և սխոլերի դոմեստիկոսի (սպարապետի) պաշտոնը։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 173)։ |