Թեոպոմպոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թեոպոմպոս (Theopompus, հին հունարեն՝ Θεόπομπος, մ.թ.ա. 4-րդ դար, Խիոս - մոտ մ. թ. ա. 320, Ալեքսանդրիա), հին հույն պատմիչ և ճարտասան[1]։ Աշակերտել է համբավավոր ճարտասան Իսոկրատեսին և կարճ ժամանակում հասել լուրջ հաջողությունների։ Ըստ մի ավանդազրույցի՝ նրա ուսուցիչ Իսոկրատեսը սովորություն ուներ ասելու. «Եթե Էֆորոսը խթանի կարիք ունի, ապա Թեոպոմպոսը՝ սանձի»[2][3]։
Թեոպոմպոս հին հունարեն՝ Θεόπομπος | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 4-րդ դար |
Ծննդավայր | Խիոս |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 320 |
Մահվան վայր | Ալեքսանդրիա |
Երկեր | Philippica? և Hellenica? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, պատմաբան և հռետոր |
Ծնողներ | հայր՝ Damasistratus of Chios? |
Գրել է 12 գրքից բաղկացած և մ.թ.ա. 410-394 թթ. դեպքերը ներկայացնող «Հունաստանի պատմություն» (Hellenicа) երկը (շարունակում է Փուկիտիդեսի «Պատմությունը» ), ինչպես նաև 58 գրքից բաղկացած ու Փիլիպոս II Մակեդոնացու կառավարման շրջանին (մ.թ.ա. 362 - 336 թթ.) վերաբերող «Փիլիպոս II Մակեդոնացու պատմություն» աշխատությունը։ Թեոպոմպի հատկապես վերջին երկը մեծ հեղինակություն էր վայելում և լայնորեն ընթերցվում էր անտիկ շրջանում՝ օգտագործվելով որպես աղբյուր բազմաթիվ պատմիչների, այդ թվում նաև Պլուտարքոսի կողմից։
Թեոպոմպոսի երկերից մինչև մեր ժամանակները հասել են միայն հատվածներ և մեջբերումներ անտիկ շրջանի այլ հեղինակների գործերում (հատվածները զետեղված են «Fragmenta historicorum Graecorum» աշխատությունում (հ. I, էջեր 278 - 338, և հ. IV, 643 - 645))։ Բացի դրանից, հնում «Փիլիպոս II Մակեդոնացու պատմությունը» թարգմանվել է լատիներեն Պոմպեոս Տրոգոսի կողմից. մեզ է հասել այդ թարգմանությունից արված հակիրճ վերաշարադրանքը, որի հեղինակն է Հուստինոսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Colby, Williams, էջ 233
- ↑ Walker, 1911, էջ 787
- ↑ Cicero. Brutus, 204.