Թեոնա Քումսիաշվիլի (վրաց.՝ თეონა ქუმსიაშვილი, հունվարի 27, 1984(1984-01-27), Սիոնի (Դաբա), Թիանեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան - հուլիսի 22, 2010(2010-07-22), Մուցո, Դուշեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան), վրացի գրող, երգչուհի, Փշավի-Խևսուրեթի շրջանի երգերի երգահան։ Թեոնային անվանել են «լեռնային սոխակ» իր յուրահատուկ ձայնի համար։

Թեոնա Քումսիաշվիլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրաց.՝ თეონა ქუმსიაშვილი
Ի ծնե անունთეონა ქუმსიაშვილი
Ծնվել էհունվարի 27, 1984(1984-01-27)
Սիոնի (Դաբա), Թիանեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան
Երկիր Վրաստան
Մահացել էհուլիսի 22, 2010(2010-07-22) (26 տարեկան)
Մուցո, Դուշեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան
Մասնագիտությունգրող
երգչուհի

Կենսագրություն խմբագրել

Թեոնա Քումսիաշվիլին ծնվել է Արևելյան Վրաստանի Սիոնի գյուղում՝ Սուրբ Նինոյի օրը։ 2007-2010 թվականներին Վրաստանում մասնակցել է տարբեր ժողովրդական փառատոների, ինչպիսիք են՝ «Խևսուրյան երեկո» (ხევსურული საღამო) և «ArtGene» (არტ-გენი).

2007 թվականին Թուրքիայում Ինեգլոս ժողովրդական փառատոնի ժամանակ հանդես է եկել Շավնաբադա Անսամբլի հետ։

2010 թվականի հուլիսի 22-ին Խևսուրեթի շրջանի բարձր լեռնային հատվածում որդիների, քրոջ և ընկերների հետ ավտովթարի զոհ են դառնում։ Վարորդը կորցրել է սրընթաց մեքենայի տիրապետումը և այն գլորվել է լեռնային գետը։ Մեքենայում գտնվող անձանից 7-ը (այդ թվում և երեխաները) զոհվել են։ Թեոնայի ամուսինը և եղբայրը ողջ են մնացել։

Դիսկոգրաֆիա խմբագրել

Թեոնան ձայնագրել է ժողովրդական երգերի երկու ալբոմ.

  • 2006 - "პირიმზე"
  • 2009 - "მარტო სიმღერით გითხარ ამდენი სიყვარული"

Ընտանիք խմբագրել

Ամուսին՝ Գելա Դայաուրի, գրող։ Զույգն ունեցել է երկու որդի՝ Դեմետրե (08. 07. 2008 թ.) և Ջարջի (30. 09. 2009 թ.)։

Արտաքին հղումներ խմբագրել