Թեոդոր Մոնոյի անվան աֆրիկյան արվեստի թանգարան

Թեոդոր Մոնոյի անվան աֆրիկյան արվեստի թանգարան (ֆր.՝ Musée Théodore Monod d’Art africain, 2007 թվականի դեկտեմբերից), ի պատիվ Սև Աֆրիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ֆրանսիացի բնագետ Թ. Մոնոյի[1]։ Ավելի վաղ թանգարանը կոչվել է «Սև Աֆրիկայի հիմնարար ինստիտուտի աֆրիկյան արվեստի թանգարան»։

Թեոդոր Մոնոյի անվան աֆրիկյան արվեստի թանգարան
DakarMusée.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Senegal.svg Սենեգալ
ՏեղագրությունԴակար
ՎայրQ63869388?
ՀասցեPlace Soweto, Plateau
Հիմնադրված է1938
Կայքifan.ucad.sn

Գտնվում է Սենեգալի մայրաքաղաք Դակարում։ Այն Արևմտյան Աֆրիկայի հնագույն արվեստի թանգարաններից մեկն է։ Թանգարանին զգալի աջակցություն է ցուցաբերել Լեոպոլդ Սենգորը` Սենեգալի առաջին նախագահը` «նեգրիտություն» ուսմունքի հեղինակը (աֆրիկյան ռասայի մշակութային բացառիկություն)։

Սա այն շենքերից է, որտեղ պարբերաբար անցկացվում են աֆրիկացի ժամանակակից նկարիչների «Դակարի բիենալե» ցուցահանդեսները[2][3]։

Թանգարանն ունի մոտ 9000 իրեր, որոնցից շուրջ 300-ը մշտապես ​​ցուցադրվում են հասարակության համար։ Այստեղ ներկայացված են Արևմտյան Աֆրիկայի հիմնական արհեստների օրինակներ` խեցեղեն, կերամիկա, հյուսված իրեր և գործվածքներ` բազմազան գույներով և նյութերով։ Երկրորդ հարկը նախատեսված է ժամանակավոր ցուցահանդեսների համար։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Le musée de l’IFAN change de dénomination, ausenegal.com Archived 2008-02-18 at the Wayback Machine..
  2. Assembling Africa — Dak’art 96 biennial art festival, various artists, various venues, Dakar, Senegal, in Art in America, May 1997 accessed at [1] մարտի 2, 2007
  3. Dak’Art 2006: positions and perspectives, in African Arts, Winter 2006 accessed at [2] March 2, 2007
    DAK’ART 2006 — Yacouba Konaté, Commissaire général de la Biennale de l’art africain contemporain : " L’art numérique n’est pas décalé, mais le public a le droit d’être un peu surpris ", Babacar DIOP : Le Quotidien, 5 մայիսի 2006.

Արտաքին հղումներԽմբագրել