Թեոդորոս Ռշտունի (վեպ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեոդորոս Ռշտունի (այլ կիրառումներ)
Թեոդորոս Ռշտունի՝ պատմական վեպ Ծերենցի հեղինակությամբ։ Հրատարակվել է 1881 թ.[1]։
Թեոդորոս Ռշտունի | |
---|---|
Հեղինակ | Ծերենց |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Թեոդորոս Ռշտունի |
Հրատարակման տարեթիվ | 1881 |
Այս վեպում արտահայտված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ։ Թեման վերցված է VII դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ծերենց (2015 թ․ հոկտեմբերի 9). Թէոդորոս Ռշտունի. Aegitas. ISBN 9781772467987.