Թեոդորոսի վանք, հայկական ճարտարապետական հուշարձանախումբ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Երզնկայի գավառում (հնում՝ Բարձր Հայք աշխարհի Դերջանի գավառակում), Երզնկա քաղաքից մոտ 30 կմ արևելք, Խնձորիկ գյուղի մոտ, սարահարթի վրա[1]։ Կոչվում է նաև Սեղեմնուտի կամ Գորոբու վանք։ Ըստ ավանդության հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. Թեոդորոս Առաքյալի հիշատակին։ Ասում են, որ վանքի ուխտի օրը նրա բակում մի ձող են տնկում և վանահայրերից որևէ մեկը մագլցում է ձողն ի վեր ու հաճույք պատճառում ուխտավորներին։

Ըստ տեղեկությունների 5-րդ դարում այս վանքում որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել են հայ նշանավոր պատմիչներ Փավստոս Բյուզանդը ու Ղազար Փարպեցին։ Մինչև 1915 թ Մեծ եղեռնը Թեոդորոսի վանքը կանգուն էր և շրջակայքի հայերի սիրված ուխտատեղին։ Վանքի վրա այն ժամանակ կար 1764 թ մի արձանագրություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 956 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 172