Թեոդորոս
արական անձնանուն (Θεόδωρος)
|
Թեոդորոս (հունարեն` Θεόδωρος), արական անուն է, ունի հունական ծագում և թարգմանաբար նշանակում է "Աստծո նվեր"[1]։ Անունը տարածված է եղել հիմնականում եկեղեցականների մոտ։ Հայոց մեջ այս անունը գործածական է Ե դարից մինչ օրս՝ որոշակիորեն ձևափոխված. Թևաթ(ո)րոս, Թոդրոս, Թորոս, Թևան և այլն[2]։
Աստվածատուր
խմբագրելՀայերենում նույն իմաստն արտահայտողն են Աստվածատուր անունը և նրա ձևերը՝ Ասատուր, Ծատուր:
Կրողները
խմբագրելԱմենայն Հայոց կաթողիկոսներ
խմբագրել- Թեոդորոս Ա (*անհ.-911 թ.Աղթամար)
- Թեոդորոս Բ (1382-1392 թթ.)
Հայկական
խմբագրել- Թեոդորոս Լապճինյան (Թեոդիկ) (1873-1928 թթ.)` հայ բանասեր
- Թեոդորոս Մոպսուեստացի (350 թ.Անտիոք-428 թ.Կիլիկիա)` ասորի աստվածաբան
- Թեոդորոս Ռշտունի (7-րդ դար) հայ իշխան և զորավար
- Թեոդորոս Քռթենավոր[3] (7-րդ դարի վերջ-մոտ 680 թ.)` հայ մատենագիր և աստվածաբան
Հունական
խմբագրել- Թեոդորոս Անգելոպուլոս (1935-2012 թթ.) •Θόδωρος Αγγελόπουλος• հույն կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
- Թեոդորոս Կոլոկոտրոնիս (1770-1843 թթ.)` •Θεόδωρος Κολοκοτρώνης• հույն զորավար
- Թեոդորոս Պապալուկաս (*1977 թ.) •Θεόδωρος "Τεό" Παπαλουκάς• հույն բասկետբոլիստ
Այլ լեզուներով
խմբագրել- Սկանդինավյան երկրներում տարածված է Theo (Թեո) ձևը
- հույների մոտ կան նաև Θεόδωρος, Θόδωρος, Θοδωράκης, Δώρος (Թեոդորոս, Թոդորոս, Թոդորակիս, Դորոս) ձևերը
- սլավոնական ժողովուրդներն ունեն ուղղակի թարգմանված Բոգդան (ռուսերեն` Богдан) ձևը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «MFnames.com – Origin and Meaning of Theodore». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Հայոց անձնանունների բառարան, Հրաչեայ Աճառեան». www.nayiri.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի եղբորորդին։