Թեոդոսիոսի օրենսգիրք
Թեոդոսիոսի օրենսգիրք (լատին․՝ codex Theodosianus), հռոմեական կայսրերի 312–437 թվականներին ընդունած «կոնստիտուցիաների» (հրամանագրեր, սահմանումներ) առաջին պաշտոնական ժողովածուն։
Հրապարակվել է բյուզանդական կայսր Թեոդոսիոս II-ի օրոք՝ 438 թվականին։ Բաղկացած է 16 գրքից՝ բաժանված տիտուլների (գլուխների)։ Կոնստիտուցիաները պարունակել են օրենքի ուժ ունեցող ընդհանուր կանոններ և կայսերական կարգադրություններ. էդիկտներ (վարքագծի ընդհանուր կանոններ), դեկրետներ (կայսերական, դատական որոշումներ), ռեսկրիպտներ (կայսրերին ուղղված հարցերի պատասխաններ), մանդատներ (վարչական ու դատական գործերով հրահանգներ)։
Թեոդոսիոսի օրենսգրքում ընդգրկվել են Կոստանդիանոս Ա Մեծի կառավարման ժամանակից (312 թվականից) ընդունված կայսերական բոլոր «կոնստիտուցիաները»[1]։ Սակայն Հռոմեական իրավունքի շատ ավելի վաղ դրույթներ, որոնք չեն ընդգրկվել այստեղ, կորցրել են իրենց ուժը և այլևս չեն գործածվել Բյուզանդիայի տարածքում[1].
Թեոդոսիոսի օրենսգիրքն արտացոլել է ֆեոդալական հարաբերությունների հաստատումը Հռոմեական կայսրությունում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Жидков О.А., Крашенинникова Н. А. История государства и права зарубежных стран. — НОРМА, 2004. — С. 474. — 609 с. — ISBN 5-89123-341-X
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոսիոսի օրենսգիրք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 171)։ |