Թեոդոսիայի դելֆինարիում

Թեոդոսիայի դելֆինարիում, հատուկ տարածք վարժեցրած ծովային կաթնասունների՝ դելֆինների և ծովակատուների ցուցադրության համար։

Տեղակայված է Կուրորտնոե քաղաքատիպ ավանի մոտակայքում, Կարադագսի բիոկայանի տարածքում։

Պատմություն խմբագրել

 

1960 թվականի վերջին ԽՍՀՄ-ում սկսսվեծ դելֆինների վարժեցման իրարանցում, և Կարադագսկի բիոկայանը դարձավ առաջին հիմարկությունը, որը տեղավորեց դելֆիններին լողազանում[1]։ Այս ուղղության զարգացումը հանձնարարվել էր ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարությանը, Լենիգրադի ռազմական նավաստիներին[1]։ Ի սկզբանե բռնում էին ամենափոքր դելֆիններին։ Այնուհետև սպիտակակող դելֆինին լողավազանում պահելու փորձեր են ձեռնարկել[1]։

Կարադագի բիոկայանում աշխատում էին ՄՊՀ-ի, Կիևի հիդրոմեխանիկայի ինստիտուտի մասնագետներ։ Մոսկվայի ակադեմիկական ինստիտուտի հետ համատեղ իրականացրել են ձայնային ազդանշանների ուսումնասիրություն[1]։ Կարադագսի բիոկայանի առաջին տվյալների հրապարակումից հետո գումար են հատկացրել ծովային կաթնասունների հետ աշխատելու համար նախատեսված համալիրի ծրագրավորման և կառուցման համար[1]։

Համալիրը պաշտոնապես բացվել է 1977 թվականի օգոստոսին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Գիտությունների ակադեմիայի նախագահ Բորիս Եվգենևիչ Պատոնը, Ուկրաինայի կենտրոնական կոմիտեի կուսակցականներ[1]։

ԽՍՀՄ-ի անկումից հետո, պետությունը միջոցներ չտրամադրեց կենդանիների խնամքի համար, այդ իսկ պատճառով բիոկայանի անձնակազմը ստիպված էր կենդանիների փրկության համար ուղիներ փնտրել[2]։ Այդ նպատակով դելֆինների և ծովակատուների մասնակցությամբ առևտրային շոու ստեղծվեց։ Չնայած տարածքի անհարմարություններին, բիոկայանի ծրագիրը մեծ ճանաչում ուներր զբոսաշրջիկների շրջանում[2]։

Նկարագրություն խմբագրել

Պատկանում է Ղրիմի Թեոդոսիա շրջանին։ Գտնվում է Կուրորտնոե ավանի շրջակայքում, Կարադագի բիոկայանի տարածքում։ Գիտական կենտրոնում գործում է նաև ակվարիումների ցուցադրություն, որտեղ ներկայացված են Սև ծովի կենդանական աշխարհի ձկները։

Տվյալներ խմբագրել

Հասցե։ Բերեգովոյ փողոց 11, Կուրորտնոե, Թեոդոսիա, Ղրիմ

Հեռախոս:+7 (36562) 26-204

E-mail: poza@dolphin.crimea.com, biopol@ukr.net

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Семёнова Л. Наследие доктора Вяземского // Победа. — 2008. — 16 февр.
  2. 2,0 2,1 Семёнова Л. Наследие доктора Вяземского // Победа. — 2008. — 23 февр.

Արտաքին հղումներ խմբագրել