Թենեսի ժայռապատկերներ, հուշարձան Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյի Բալսֆյորդ կոմունայում։ Այն իրենից ներկայացնում է մոտ 60 ժայռապատկերներ, որոնք թվագրվում են 3 ժամանակաշրջանի՝ մ.թ.ա 4600  մինչև մ.թ.ա 2600 թվականներ։ Հուշարձանի ժայռապատկերները համարվում են Սկանդինավիայում հայտնաբերված ամենահին վավերագրերը, որոնք նկարագրում են որսորդների կենցաղն ու մշակույթը։

Թենեսի ժայռապատկերներից, որի մասին հիշատակված է Մարտին Վալի օրագրում: Պատկերված է եղջերու

Համաձայն գիտնականների հաշվարկների՝ ժայռապատկերների ստեղծման ժամանակ տվյալ վայրը եղել է ծովի ափը, սակայն ներկայումս այն գտնվում է ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։

Թենեսի ժայռապատկերների մասին վկայությունները թվագրվում են 1799 թվականով, երբ Կոպենհագենի պրոֆեսոր-բուսաբան Մարտին Վալը անդրադարձել է այդ մասին իր օրագրում։ Սակայն Վալի օրագիրը միայն 1913 թվականին է ընթերցվել, և հենց այդ ժամանակ էլ լայն հասարակությունը իմացել է ժայռապատկերների մասին։

Թենեսի ժայռապատկերների ուսումնասիրության գործում մեծ է եղել հնագետ Գուստավ Հալստրյոմի դերը։

Ժայռերին պատկերված են ցամաքային և ծովային կենդանիներ, ինչպես նաև մարդիկ և նավակներ։

Գրականություն խմբագրել

  • Ottar Grepstad and Kirsti Mathilde Thorheim. Fotefar mot Nord. Press. 2004. (նորվեգերեն)
  • Povl Simonsen. Fortidsminner nord for polarsirkelen. Universitetesforlaget, Tromsø-Oslo-Bergen. 1970. (նորվեգերեն)

Արտաքին հղումներ խմբագրել