Թեյի ծիսակարգի թանգարան Կիմուրա
Թեյի ծիսակարգի թանգարան Կիմուրա, թանգարանը գտնվում է ճապոնական Կասիվաձակի քաղաքում, նվիրված է ճապոնական թեյի ծիսակարգին։ Թանգարանը բացվել է 1984 թվականի[1] նոյեմբերի երեքին։
Թեյի ծիսակարգի թանգարան Կիմուրա | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Կասիվաձակի |
Վայր | Կասիվաձակի |
Հասցե | 〒945-0841 新潟県柏崎市緑町3-1 |
Կայք | sadoukan.jp |
Պատմություն
խմբագրելԱնգլերենի նախկին ուսուցիչը Կիմուրա Կանգո Անսիգեսը[2] Կասիվաձակիում հայտնի էր որպես թեյի ծիսակարգը տարածող ու ծիսակարգը սովորեցնող ուսուցիչ։ Քաղաքում թեյի թանգարան բացելու նրա միտքը քաղաքի զբոսաշրջության վարչության, քաղաքապետի և ձեռնարկատերերի կողմից միանգամից ստացել է ամեն տեսակ օժանդակություն։ Կարճ ժամանակահատվածում թանգարանի հիմնադրամում հավաքվել է շուրջ 100 մլն իեն։
1984 թվականի մարտի 1-ին հիմնադրվել է բարեգործական հիմնադրամ` թանգարանի կառուցման համար, 1984 թվականի նոյեմբերի 3-ին թանգարանի բացումը, 1992 թվականի փետրվարին վերակառուցվել է թեյի ծիսակարգի թանգարանը, 1995 թվականի հունիսի 12-ին Կասիվազակիի քաղաքապետը և իր կինը թանգարանին նվիրել են թեյի իրերի հավաքածու, 2001 թվականի ապրիլից Սեոն Սանսո այգում այցելունուները հրավիրվում են բացօթյա թեյախմության։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանը տեղակայված է ավանդական ճապոնական ճարտարապետությամբ կառուցված շենքում և ներառում է իր մեջ թեյի արարողությունների սրահ, երկու ցուցասրահ, վերանդա` բացօթյա թեյախմության համար։ Սկզբում թանգարանի հավաքսծուն կազմված էր Կիմուրոյի անձնական իրերի հավաքածուից։ Ներկայումս թանգարանի ցուցադրությունը ներառում է արվեստի 103 գործ. 78 թեյի ամաններ և ջրային անոթներ, ծաղկամաններ ծաղիկների համար, թեյի փաթեթավորումներ, անուշաբույր ջրերով մեծ ամաններ, հին գեղանկարներ։ Տարին երկու անգամ ցուցադրությունը թարմացվում է։ Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ թանգարանի իրերը օգտագործվում են այցելուների կողմից` թեյի արարողությունների ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թեյի ծիսակարգի թանգարան Կիմուրա(չաշխատող հղում)
- ↑ «Kimura Tea Ceremony Museum». Արխիվացված է օրիգինալից 2020-07-17-ին. Վերցված է 2020-07-17-ին.