Թեմուր Գայրատովիչ Կույբոկարով (ծննդյամբ՝ Իգոնին, անգլ.՝ Temur Kuybokarov, հուլիսի 22, 2000(2000-07-22)[1][2], Տաշքենդ, Ուզբեկստան[2]), ուզբեկական ծագմամբ ավստրալիացի շախմատիստ, գրոսմայստեր (2019)։

Թեմուր Կույբոկարով
Ծննդյան ամսաթիվհուլիսի 22, 2000(2000-07-22)[1][2] (23 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկստան[2]
Կոչումմիջազգային վարպետ[1], ՖԻԴԵ-ի վարպետ և գրոսմայստեր[3]
Ներկայիս վարկանիշ2600
ՖԻԴԵ համար14203049
365chessTemur_Kuybokarov
Chesstempo համար90917
ICCF համար90917

Կենսագրություն խմբագրել

Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում։ Նախնական շրջանում նրա մարզիչը հանդիսացել է մայրը՝ Տատյանա Իգոնինան։ Մանկության և վաղ երիտասարդության տարիներին Թեմուրը հանդես է եկել մոր ազգանունով։

Ուզբեկստանում ապրելու տարիներին Թեմուրի ամենամեծ նվաճումը եղել է 2010 թվականի Ասիայի պատանեկան առաջնության մրցաշարը, որտեղ մինչև 10 տարեկանների շրջանում նա զբաղեցրել է 3-րդ տեղը։

2013 թվականին ներկայացրել է Ուզբեկստանը աշխարհի պատանեկան առաջնությունում (ավագ տարիքային կարգ)։

2016 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Պերթ քաղաքում։ Նունյ թվականին դարձել է Պինանգի բաց առաջնության հաղթող[4]։ 2017 թվականին մասնակցել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մրցաշարին։ 2018 թվականից նա Ավստրալիայի քաղաքացի է և ներկայացնում է այդ երկիրը միջազգային մրցաշարերում։

Եղել է 2017 և 2019 թվականների Ավստրալիայի բաց առաջնությունների հաղթող։ 2017 թվականի մրցաշարում լրացրել է գրոսմայստերի առաջին նորման[5][6]։

2019 թվականին դարձել է Ավստրալիայի «Australian Masters» մրցաշարի հաղթող[7]։

Ներկայացրել է Ավստրալիան 2019 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում։

2020 թվականին դարձել է Ավստրալիայի չեմպիոն[8]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2010 1780 1826 1826 1840 1871 1871 1780
2011 1863 1869 1880 1901 1918 1931 1931 1863
2012 1935 1925 1917 1929 1951 1979 1986 1986 1999 1999 1917
2013 1995 1995 2004 2004 2024 2037 2037 2037 2075 2072 2113 2113 2113 1995
2014 2121 2121 2197 2197 2217 2194 2185 2186 2186 2274 2274 2274 2274 2121
2015 2274 2274 2332 2390 2390 2390 2390 2390 2390 2390 2361 2484 2484 2274
2016 2498 2498 2470 2474 2474 2474 2466 2466 2466 2457 2457 2457 2498 2457
2017 2480 2491 2491 2504 2487 2487 2468 2468 2468 2468 2468 2468 2504 2468
2018 2472 2472 2472 2472 2472 2472 2472 2499 2513 2513 2513 2513 2513 2472
2019 2513 2519 2519 2519 2511 2511 2511 2511 2501 2501 2496 2496 2519 2496
2020 2523 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2523
2021 2530 2530 2530 2543 2549 2576 2576 2530
2022 2576 2587 2582 2583 2579 2558 2587 2558
2023 2562 2566 2581 2584 2581 2600 2600 2562


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://ratings.fide.com/apps/246368.pdf
  3. https://www.fide.com/component/content/article/1-fide-news/11485-list-of-titles-approved-by-the-2019-1st-quarter-pb-in-astana-kazakhstan.html
  4. «The Week in Chess 1153». theweekinchess.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. http://www.newzealandchess.co.nz/2017/Vega/www2017AustralianOpen/standing.html(չաշխատող հղում)
  6. «2019 Australian Open». www.boxhillchess.org.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «2019 Australasian Masters GM Norm Tournament». newzealandchess.nz. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «19-year-old wins 2020 Australian Championship». Chess News (անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել