Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ

Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա։ Տեղանքը մասնատված է բազմաթիվ ձորերով և ձորակներով։ Ռելիեֆի մասնատվածությամբ պայմանավորված կարճ հեռավորությունների վրա առկա են միկրոկլիմայական, հողային, անտառային խիստ բազմազան պայմաններ։ Տարածքի կլիման բարխառն է և կլոր տարին համեմատաբար խոնավ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 640 մմ է։ Ձմեռը բավականին ցուրտ է, գարունը՝ բարեխառն-ցուրտ, ամառը՝ բարխառն շոգ և երկարատև, աշունը՝ տաք և երկարատև։

Թեղուտի անտառ
Տեսականտառ
Երկիր Հայաստան
Թեղուտի անտառահատումները

Հողերը տիպիկ անտառային են՝ գորշ, դարչնագույն-գորշ և գորշավուն։ Գերակշռում են մեծ հզորության ծանր հողերը, հարուստ են հումուսով և թույլ ջրաթափանց են։ Հողի մակերևույթը ծածկված է փուրխր անտառային թաղիքով։

Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները, որոնք սովորաբար զբաղեցնում են հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան կողմանդրության լանջերը։

Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում՝ շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով։ Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։