Թեժլեռան նեֆելինային սիենիտների հանքավայր

Թեժլեռան նեֆելինային սիենիտների հանքավայր, հանքավայր ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերի սահմանագլխին՝ Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական մասում։ Հայտնաբերվել է 1932 թվականին, ուսումնասիրվել 1950 թվականին։ Մագմայական հանքավայր է՝ առաջացած վերին էոցեն-օլիգոցենում, բաղկացած է խոշոր (45 կմ²) կալիում-ալկալիական օղակային ներժայթուքից և հրաբխային ապարներով եզրավորված կենտրոնական զանգվածից։ Al2O3ալկալիների մեծ պարունակությամբ նեֆելինային սիենիտները Al-ի, հազվագյուտ տարրերի (Rb, Cs, Li, Be, Nb և այլն), սոդայի, պոտաշի և կալցիումի մոնոսիլիկատի հումք են։ Գործնական նշանակություն ունեն 21, 5-23, 5% Al2O3 պարունակող կեղծ լեյցիտային նեֆելինային սիենիտները, որոնք ձգվում են կենտրոնական ապարազանգվածում․ երկարությունը՝ 1, 3-3 կմ, լայնությունը՝ 100-200 մ։ Հանքանյութի կարևոր բաղադրիչներն են՝ Al2O3 (22, 6%), K2O (8, 85%), Na2O (4, 36%)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 162