Թափառելով Բորժոմ-պարկում…
«Թափառելով Բորժոմ-պարկում…» Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1], գրվել է 1902 թվականի սեպտեմբերի 8-ին։
Թափառելով Բորժոմ-պարկում… | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Թափառելով Բորժոմ-պարկում… |
Ստեղծման պատմություն խմբագրել
Բանաստեղծությունը գրված է եղել Մարիամ Թումանյանի բացիկի վրա։
Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ Մարիամ Թումանյանի ֆոնդի 293-րդ համարում։
Ստեղծագործությունը առաջին անգամ տպագրվել է ինքնագրից՝ Թումանյանի Երկերի Լիակատար Ժողովածուի V հատորի 295 էջում, այնուհետև՝ I հատորի 596 էջում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 664.