Թարգմանություն անգլերենից

«Թարգմանություն անգլերենից» (ռուս.՝ «Перевод с английского»), 1972 թվականի խորհրդային հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ինեսա Սելեզնյովան[1][2]։

Թարգմանություն անգլերենից
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորԻնեսա Սելեզնյովա
Սցենարի հեղինակԳեորգի Պոլոնսկի և Նատալյա Դոլինինա
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն115 րոպե

Հեռուստատեսային ֆիլմերի 5-րդ համամիութենական փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի «երեխաների դաստիարակության թեմայի գեղարվեստական մարմնավորման համար» հատուկ մրցանակը։

Սյուժե խմբագրել

Մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ-պրակտիկանտ, մաթեմատիկայի ուսուցիչ Վիտալի Պավլովիչը փոխարինում է վեցերորդ դասարանի դասղեկին՝ անգլերենի փորձառու ուսուցչուհուն։ Բայց վեցերորդը «դժվար» դասարան է, և «Համարիչը» (նոր դասղեկին այդ մականունն են տվել դասարանի աշակերտները) ստիպված է լուծել ոչ թե իր առարկայի խնդիրները, այլ նաև դասարանի երեխաների միջև եղած տարաձայնությունները. Բայց պարզվում է, որ մարդկային հարաբերությունները շատ ավելի բարդ են մաթեմատիկայից… Նա նաև սովորում է աշակերտների հետ խոսել «իրենց լեզվով» և հասկանալ երեխաներին, ինչպես նրանց հասկանում է անգլերենի փորձառու ուսուցիչը։

Դերերում խմբագրել

  • Մայա Բուլգակովա – Վիոլետա Լվովնա, անգլերենի ուսուցիչ
  • Գեորգի Տարատորկին – Վիտալի Պավլովիչ Դուդին,«Համարիչ», մաթեմատիկայի ուսուցիչ
  • Անդրեյ Տենետա – Լենյա Պուշկարև
  • Յուլիա Տուրովցևա – Գալյա Մարտինցևա
  • Վանյա Սվիրիդով – Անդրեյ Կորոբով
  • Ժենյա Բլիզնյուկ – Գրոդնենսկի
  • Գալինա Բորովիկ – Թամարա Պետրովա
  • Արմեն ՋիգարխանյանՊուշկարյովի հայրը
  • Վալենտինա Տալիզինա – Պուշկարյովի մայրը
  • Եվգենի Պերով – Պյոտր Կորոբով, Անդրեյ Կորոբովի հայրը
  • Ալեքսանդրա Կլիմովա – Նինա Մաքսիմովնա, դպրոցի տնօրեն
  • Անատոլի Բարանցև – դոցենտ Ֆիլիպ Անտոնովիչ
  • Նինա Ագապովա – Լյուսյա Կորոբովա, Անդրեյ Կորոբովի մայրը
  • Գենա Զախարով – Կուրոչկին
  • Օլյա Սենինա – Տանյա Սոպելինա, պիոներական ջոկատի խորհրդի նախագահ
  • Նատաշա Պոլիվանովա – Ալյոնա Ռոդիոնովա
  • Սերգեյ Էյբոժենկո – Գրիշա Տարասյուկ
  • Սաշա և Լյոշա Սոլովյովներ – Կոզլով երկվորյակ եղբայրներ
  • Օլգա Մարկինա – էպիզոդ
  • Իգոր Կաշինցև - ուսուցիչ Նիկոլայ Նիկոլաևիչ
  • Ռիմա Սոլնցևա – Զոյա Գրիգորևնա, ուսուցիչ
  • Նինա Չուբ – Լյուդմիլա Ստեպանովնա (Լյուդոչկա), երիտասարդ ուսուցչուհի
  • Օլգա Բառնետ – Ինգա, Վիտալի Դուդինի ծանոթը
  • Նադեժդա Սամսոնովա – դպրոցի հավաքարար
  • Ռոման Մադյանով – աշակերտ

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայում, փողոցային տեսարանները նկարահանվել են Նոր և Հին Արբատում, արբատյան նրբանցքներում, «Ударник» կինոթատրոնի դիմաց գտնվող պուրակում։

Թեև դպրոցը, որտեղ նկարահանումներ են կատարվել, դրսից չի ցուցադրվում, բայց տեսարաններից մեկում ուսուցչուհին, դուրս նայելով պատուհանից, տեսնում է դպրոցի բակում գտնվող հուշարձանը. դա Հերոս-դպրոցականների հուշարձանն է, որը բացվել էր ֆիլմի նկարահանումներից մեկ տարի առաջ (ֆիլմում ցուցադրվում է հուշարձանը նախքան դրա ոչնչացումը 1993 թվականին, ոչ թե ներկայիս փոքրացված պատճենը)։ Այդ հուշարձանը գտնվել է Չե Գևարայի անվան թիվ 110 դպրոցի բակում։

Քննադատություն խմբագրել

Կան պատասխանների ֆիլմեր։ Նրանք սովորաբար առաջացնում են անհապաղ և գրեթե ուղղակի արձագանք։ Եվ կան հարցերի ֆիլմեր, որոնցից հետո դուրս ես գալիս մտածմունքների մեջ։ Պահանջվում է հոգեկան աշխատանքի շարունակություն, որն սկսվել, արթնացել է նման ֆիլմից։ Այդպիսին է «Թարգմանությունը անգլերենից»-ը։ Այդպիսին է «Մենախոսությունը»։ Անհասկանալի, ընդունված, նկարիչների կողմից առաջարկված։ Ոչ, սկզբնաղբյուրում դրված էր նրանց՝ արվեստագետների լարված մտորումները, ճշմարտության որոնման խնդրում խորանալը։ Պատասխան մտորումը այն շնորհակալ արդյունք է, որն իրավասու են ակնկալել այդ հեղինակները։

— Искусство кино, № 8, 1974

Ֆիլմը բարձր է գնահատվել նաև ուսուցիչների կողմից։ Օրինակ, Մոսկվայի № 254 դպրոցի ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ֆ. Նոդելը մասնագիտական ամսագրում գրել է․

«Թարգմանություն անգլերենից» հեռուստաֆիլմի սցենարիստները լավ գիտեն երեխաների հոգեբանությունը, ինչպես և ինչով են նրանք ապրում, ինչ է բնորոշ է ներկայիս դեռահասներին, և որ ամենակարևորն է, թե ինչն է որոշում նրանց մարդկային, բարոյական էությունը. Նրանց առաջին հերթին հետաքրքրում են երեխաների բնավորության այն գծերը, նրանց այն արարքները, որոնք ձևավորում են «տղայի մեջ տղամարդ»։

— Телеэкран — помощник педагога // Журнал «Воспитание школьников», № 12, 1977

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Перевод с английского // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 322

Գրականություն խմբագրել

  • О. Кучкина — Воспитание чувств // Журнал «Искусство кино», № 8, 1974. — стр. 30-45
  • Ф. Нодель — Телеэкран — помощник педагога // Журнал «Воспитание школьников», № 12, 1977. — стр. 92-93