Թատրոն (թերթ)
«Թատրոն», երգիծական եռօրյա թերթ, ապա՝ շաբաթաթերթ։
Թատրոն |
---|
Պատմություն
խմբագրելԼույս է տեսել 1874–1877 թվականներին Կոստանդնուպոլսում։
Խմբագիր-տնօրեն՝ Հակոբ Պարոնյան։
Ծաղրել է պոլսահայ սահմանադրականներին, քննադատել սուլթանական Թուրքիայի հայահալած քաղաքականությունը, Եվրոպայի դիրքորոշումը Արևելյան հարցում, Սան Ստեֆանոյի դաշնագիրը, Բեռլինի վեհաժողովի (երկուսն էլ՝ 1878 թվական) որոշումերը։
«Թատրոն»-ում տպագրվել են Հակոբ Պարոնյանի պամֆլետներն ու ֆելիետոնները, իսկ «Կենսագրականք» և «Նկարագրություն դիմաց և բնավորությանց մայրաքաղաքային թաղերու ազգայնոց» խորագրերով պարբերաբար լույս տեսած նրա նյութերը հետագայում ամբողջացվել են «Ազգային ջոջեր» և «Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մէջ» գրքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |