Թասմանիայի վայրի բնություն

Թասմանիայի վայրի բնություն, (անգլ.՝ Tasmanian Wilderness), ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ներառում է Թասմանիայի և Ավստրալիայի մի շարք տարածքներ։

Թասմանիայի վայրի բնություն
Tasmanian Wilderness World Heritage Area*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Քրեդել լեռ
Երկիր Թասմանիա, Ավստրալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, iv, vi, vii, viii, ix, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ավստրալիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1982  (6 նստաշրջան)
Համար 181
Լայնացումներ 1989
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Թասմանիայի վայրի բնությունը որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ զբաղեցնում է 13800 կմ2 տարածք, որը մոտավորապես հավասար է Թասմանիայի տարածքի 20 %-ին։ Այս շրջանում պահպանվել է Երկրի վրա գոյություն ունեցող բարեխառն գոտու վերջին անձրևային անտառներից մեկը։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ կրաքարային նստվածքներ ունեցող քարանձավները օգտագործվել են մարդկանց կողմից ավելի քան 20000 տարի առաջ[1]։

Թասմանիան հարուստ է յուրահատուկ կենդանական աշխարհով։ Այստեղ պահպանվող կենդանիների 32 տեսակներից 27-ը բնակվում են «Թասմանիայի վայրի բնության» տարածքում։ Թասմանյան հրեշը անհետացող տեսակներից մեկն է։ 150 տեսակ թռչուններից առանձնանում է ռոզելա հազվագյուտ ցեղին պատկանող կանաչ ռոզելա տեսակը[2]։ «Թասմանիայի վայրի բնության» Համաշխարհային ժառանգության օբյեկտի կազմի մեջ են մտնում հետևյալ ազգային պարկերը[3][4]

  • «Քրեդլ լեռան Սանթ Քլեր լիճ» ազգային պարկ
  • «Դեվիլս Գալեթ» պետական արգելոց
  • «Ֆրենկլին Գորդոն Վայլդ Ռիվերս» ազգային պարկ
  • «Հարթց լեռ» ազգային պարկ
  • «Մոլ Քրիք Քարսթ» ազգային պարկ
  • «Հարավարևելյան Մաթեն Բըրդ կղզյակ» ազգային պարկ
  • «Հարավարևմտյան» ազգային պարկ
  • «Երուսաղեմի պատեր» ազգային պարկ
  • «Մաութ Ֆիլդ» ազգային պարկ
Թասմանիայի հարավարևմուտք, Բաթերս Հարբերթ
Հարավարևմտյան ազգային պարկի Էլիզա լեռ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tasmanian WildernessԹասմանիայի վայրի բնությունը Ավստրալիայի կառավարության բնապահպանական վարչության կայքում
  2. Tasmanian WildernessԹասմանիայի վայրի բնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում
  3. «Where is the Tasmanian Wilderness World Heritage Area?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
  4. Ազգային պարկ Մաունդ-Ֆիլդ Արխիվացված 2011-09-11 Wayback Machine(անգլ.) на сайте parks.tas.gov.au
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասմանիայի վայրի բնություն» հոդվածին։