Թանզիլա Խան (1986, Sialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան), պակիստանցի սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ։ Girlythings (Օրիորդական իրեր) բջջային հավելվածի հիմնադիրն է։ Պաշտպանում է վերարտադրողական առողջությունը` հատկապես սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքները։ «Creativt Alley» ոչ պետական հասարակական կազմակերպության հիմնադիրն է։

Թանզիլա Խան
Դիմանկար
Ծնվել է1986
ԾննդավայրSialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան[1]
Մասնագիտությունկազմակերպության հիմնադիր և ներդրող

Կենսագրություն խմբագրել

Թանզիլան ծնվել և մեծացել է Պակիստանում։ Ի ծնե հաշմանդամ է և գամված է անվասայլակին[2]։ Խանը ստացել է միջազգային իրավունքի բակալավրի աստիճան Լոնդոնի համալսարանից։ Թանզիլա Խանը 16 տարեկան հասակում հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Պատմություն Մեքսիկայի մասին»։ Գրքերի վաճառքից ստացված հասույթը ներդրել է սոցիալական նախագծերում` սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու համար[3]։

Հիմնադրել է Girlythings բջջային ծրագիրը։ Դա առաջին բջջային հավելվածն է, որը սանիտարական անձեռոցիկներ և այլ առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև դաշտանային պարագաներ է տրամադրում ցանկացած հասարակական վայրում սահմանափակ հնարավորություն ունեցող կանանց[3][4]։ Խանը հիմնադրել է «Creativt Alley» ոչ պետական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է իր նախագծերի միջոցով օգնել սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց[5]։ Թանզիլա Խանը արժանացել է մի շարք ազգային և միջազգային մրցանակների[4]։

Ստեղծագործությունը խմբագրել

Երկու գրքի հեղինակ է`

  • «Մեքսիկայի պատմություն»[2],
  • «Իդեալական իրավիճակ. Քաղցր տասնվեց»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://womendeliver.org/classmember/tanzila-khan/
  2. 2,0 2,1 «About Me – Tanzila Khan» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 «Tanzila Khan | WSA» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  4. 4,0 4,1 «Tanzila Khan». Women Deliver (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  5. «Tanzila Khan». ChangemakerXchange (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  6. «Perfect Situation, The». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.