Թանգսույուկ (կորեերեն՝ 탕수육) կորեական ոճով չինական ուտեստ պատրաստված խոզի մսից, պատված օսլայով,տապակած, որը մատուցվում է քաղցր և թթու սոուսով[1]։ Թանգսու սոուսը պատրաստվում է շաքարավազը, քացախը, բաջնարեղենը և օսլան եռացնելու միջոցով։ Կորեական թանգսույուկի ծագումն այն է, որ 1882 թվականին Իմոյի ռազմական ապստամբության ժամանակ Կորեա եկած Ցին դինաստիայի չինացիները պատրաստեցին Ցին դինաստիայի թանգչու ուտեստը կորեացիերի ճաշակին համապատասխան[2]։

Թանգսույուկ
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրԿորեա
 Tangsuyuk Վիքիպահեստում

Ծաձանմյոնի, ծամպոնգի և մանդուի հետ միասին թանգսույուկը հանդիսանում է Ցունգուկ ցիբ (կորեերեն՝ 중국집, չինական ռեստորան) կոչվող ռեստորաններում մատուցվող հիմնական հայտնի ճաշատեսակներից մեկը և կորեացիների միջև մշտական բանավեճ կա թանգսուի սոուսի «լցնելու» և «թաթախելու» մասին։

Ծագումնաբանություն խմբագրել

Տառադարձման գործընթացում թանգչուի «կորեերեն՝ 탕추» չինարեն թագչուռոու ( չինարեն :糖醋肉, փինյին։ թանչուռոու, կորեերեն և չինարեն արտասանություն՝ դանգչոյուկ)[2]։ Այն կազմվել է «թանգսու» և չինարեն «յուկ» (肉) բառերի համակցությամբ, սակայն երկրերդ վանկի «սու»-ն վերափոխվել է չինաչեն հիերոգլիֆի և կորեերենի ստանդարտ բառարանում նշված է որպես թանգսույուկ՝ քաղցր և թթու սոուս[3]։

Թանգչուն վերաբերում է բաղադրատմսերին և սոուսներին, որոնք պարունակում են շաքար, քացախ և օսլա[4]։ Թանգ (կորեերեն՝ , 糖) նշանակում է քաղցր և ջու (կորեերեն՝ , 醋) շանակում է քացախ։ Չինաստանում ճաշատեսակների բազմթիվ անվանումներ են ստեղծվում մսի և ձկան անուները թանգչու բառին ավելացնելով։ Թանգջույուկը պատրաստվու է խոզի մսով իսկ թանգջուրիվին (կորեերեն՝ 탕추리위) պատրաստվում է Դեղին գետի կարպից[4]։ Սանդունի խոհանոցում թանգջուի բաղադրատոմսը լայնորեն օգտագործում են:միս

Ծագում խմբագրել

Չինացիները խոզի միս են շատ ուտում իսկ կորեացիները տավարի[5]։ Երբ Չինաստանում խոսքը վերաբերվում է մսվ պատրաստված ուտեստներին, դա նշանակում է խոզի մսով պատրաստված ուտեստ[6]։ Ճաշատեսակներ անվանելիս խոզի մսով կերակրատեսակների համար օգտագործվում է միս (յուկ, կորեերեն՝ (肉), տավարի մսի դեպքում ույուկ, (կորեերեն՝ 우육 (牛肉, նիուրոու 니우러우), հավի մսի դեպքում հավի միս (գյեյուկ,կորեերեն՝ 계육 (鷄肉, ջիրոու 지러우) բառերը[2]։ Ասում են, որ նախկինում Չիաստաում մարդիկ այնքան շատ էին խոզի միս սիրում, որ ամեն ընտանիք խոզ էր պահում։ Խոզի մսվ ճաշատեսակներից են դոնգփայուկը (կորեերեն՝ 동파육 (東坡肉) և թանգջույուկը։

Հայտնի է որ, Կորեայում երկար ծամանակ է ինչ օգտագործվում է թանգչու սոուսը, որի հիմնական բաղադրիչներն ոն շաքարավազն ու քացախը[7]։ Այս ուտեստի սկզբնական ձևը, որը կովում է թանգջույուկ՝ քաղցր և թթու խոզի միս, բաժանվում է տեսակների, ինչպիսիք են՝ թանգսույուկը, գուլաո ռուն, գուաբաո ռուն կախված Չինաստանի տարբեր շրջաններից։

Տարածում խմբագրել

1882 թվականին Իմոյի ռազմական ապստաբությունը ճնշելու համար Չոսոնից Ցին դինաստիայիզ զորք խնդրեցին, այդ ժամանակ երբ Յուա Սքայի հետ Ցինից վաճառականներ եկան հստատվեցին Ինչոնում և բացեցին չինական ռեստորան[2]։ Քանի որ նրանք հիմնականում Շանդու թերակղզուց էին[8] վաճառում էին Շանդուի քաղցր և թթու խոզի միս ծաձանմյոնի հետ միասին, որը համապատասխան էր կորեացիների ճաշակին։ Սա դարձել է կորեացիների սիրած քաղցր և թթու միսը՝ թանգսույուկը։ Կա նաև տեսություն, որ չինական թանգսույուկը ձևափոխելով արևմտյան երկրների ժողովրդի համարհամար, ովքեր եկել էին Ցին դինաստիա Ափյոնի պատերազմց հետո և կորեականացրել այն[9]։

Լցնել վրան VS թաթախել խմբագրել

Թանգսույուկի առանձնահատկությունն այն է, որ այն դրսից փխրուն է իսկ ներսից հյութեղ և փափուկ։ Այուամենայիվ, եկար ժամանակ է կորեացիների միջև բանավեճ կա սոուսի մեջ թաթախելու և սոուսը վրան լցնելու վերաբերյալ[10] «Թանգսույուկի վրա լցնելու կամ թաթախելու վիճաբանությունը» շարունակվում է առցանց և օնլայն և այս փաստը հետաքրքիր բանավեճերից մեկն է նույիսկ օտարերկրացիների շրջանում։ Երբ Չոսոն Իլբոյի լրագրողը հարց ուղղեցը Chat GPT-ին, այն բավակաին չեզոք պատասխան տվեց՝ «Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Սոուսը վրան լցնելով ուտելը Չինաստանում մատուան հիմնական ձևն է, իսկ թաթախելով ուտելը կախված է անհատի նախասիրությունց»[11]։

Պատրաստման եղանակ խմբագրել

Խոզի միսը կտրատել, համեմել պղպեղով, կոճպղպեղով:Վրան քսել ձվի սպիտակուց և օսլա, ձեթի մեջ տապակելուց հետո ավելավնել՝ կետչուպ, քացախ, սոյայի սոուս, շաքարավազև օսլա։ Եվ ըստ նախասիրության եռացնող ջրի մեջ ավելացնել՝ խնձոր, մանդարին, արքայախնձոր, մրգային կոկտեյլ, կաղամբ և պղպեղ[12]։

Եթե թանգսույուկի բաղադրատոմսի մեջ օգտագործվում է հավի միս այն կոչվում է քաղցր և թթու սոուսով հավի միս (թանգսուգի, կորեերեն՝ 탕수기 (糖醋雞), սունկ օգտագործելու դեպքում քաղցր և թթու սոուսով սունկ (կորեերեն՝ 탕수이 (糖醋茸): Օգտագործվում է նաև քաղցր և թթու սոուսով հավի միս (թակկոգի թանգսույուկ, կորեերեն՝ 닭고기탕수육) և սնկով թանգսույուկ (բոսոթ թանգսույուկ, կորեերեն՝ 버섯탕수육) ձևերը[13]։ Բացի այդ, խոզի մսի փոխարեն պելմենի օգտագործելու դեպքում այն կկոչվի քաղցր և թթու սոուսով տապակած պելմենիներ (թանգսու մանդու, կորեերեն՝ 탕수만두 (糖醋饅頭):

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. “탕수육”. 《표준국어대사전》. 국립국어원. 2017년 5월 11일에 확인함.
  2. 2,0 2,1 2,2 2,3 임대근 (2016년 6월 10일). “탕수육은 왜 탕수육일까?”. 《프레시안》. 2017년 5월 11일에 확인함.
  3. “탕수육”. 《표준국어대사전》. 국립국어원. 2017년 5월 11일에 확인함.
  4. 4,0 4,1 정광호 <음식천국, 중국을 맛보다> 매일경제신문사 2008년 p103
  5. 고광석 <중화요리에 담긴 중국> 매일경제신문사 2002년 p92
  6. 정광호 <음식천국, 중국을 맛보다> 매일경제신문사 2008년 p97
  7. [다음백과] 탕수육
  8. 김, 경운 (2016년 2월 26일). “짜장면과 탕수육”. 《Seoul Shinmun》. 2017년 4월 21일에 확인함.
  9. 고광석 <중화요리에 담긴 중국> 매일경제신문사 2002년 p94
  10. [네이버 지식백과] 보뤄구라오러우 (菠萝咕咾肉, 파라고로육) (요리조리 중국 레시피)......2) 부먹 or 찍먹, 광둥식 탕수육은 어떻게? 탕수육 하면 다들 소스를 부어 먹는 부먹파냐, 찍어 먹는 찍먹파냐로 의견이 갈린다. 한국 탕수육은 보통 바삭한 맛을 살리기 위해 소스를 만들어 나중에 붓거나 따로 내놓는 방법으로 많이 먹는데, 중국에서는 대체로 소스가 미리 부어진 경우가 많다. 소스가 부어진 채로 나온 탕수육이라 해도 센 불에 빨리 버무려내는 기술로 바삭하면서도 고기에 소스가 잘 베인 맛있는 탕수육을 만들 수 있기 때문이다
  11. [조선일보] 챗GPT, 탕수육 논쟁 종결?… “부먹, 찍먹” 물었더니
  12. Daum 백과사전 - 탕수육
  13. http://sisunnews.co.kr/news/articleView.html?idxno=33561&daum_check=&daum_check=