Թանգարանների համակարգչային ցանց
Թանգարանների համակարգչային ցանցը (MCN) ԱՄՆ-ում տեղակայված շահույթ չհետապնդող կազմակերպություն է այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են թանգարանների համար համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Թանգարանների համակարգչային ցանցը հիմնադրվել է 1967 թվականին Նյու Յորքում[1]։ Թանգարանների համակարգչային ցանցի պատմությունը գալիս է այն ժամանակվանից, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում էին արագ տեմպերով։ Սկզբում կազմակերպությունը սկսեց աշխատել որպես թանգարանների ոչ ֆորմալ խմբավորում` նպատակ ունենալով ավտոմատացնել գրանցումները։ Նյու Յորքի արվեստի խորհրդի ֆինանսավորմամբ, Թանգարանների համակարգչային ցանցը մշակեց նախատիպային հիմնական ցանց, որը տրվեց մասնակիցներին 1968-1971 թվականներին։ Երբ ֆինանսավորումն ավարտվեց 1971 թ.-ին, թանգարանների համակարգչային ցանցը պաշտոնապես ընդգրկվեց որպես ոչ առևտրային կազմակերպություն, և այն այդ ժամանակվանից սկսել է անդամներ ներգրավել։ Քանի որ նոր տեխնոլոգիան փոխարինում էր ընդհանուր գրանցման նախնական համակարգին, Թանգարանների համակարգչային ցանցը վերածվեց այնպիսի ցանցի, որը ցանկանում է բարելավել թանգարանային տեղեկատվության զարգացման, կառավարման և փոխանցման հարցերը ավտոմատացման միջոցով։
Թանգարանների համակարգչային ցանցը կազմակերպում է ամենամյա համաժողով, քննարկման ֆորում, հատուկ հետաքրքրությունների խմբեր, թանգարանային կայքերի առցանց գրացուցակ և այլն։ Անդամների մեջ կան անհատներ, տարբեր հաստատություններ և ընկերություններ։ Կազմակերպությունը ղեկավարում է տնօրենների խորհուրդը։ Տնօրենների կազմաը ներառում է նախագահ, փոխնախագահ և քարտուղար։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- MCN website
- Museum Sites Online
- Mustech Central Արխիվացված 2021-05-17 Wayback Machine, MCN Project Registry